Քաղաքացին չէ, որ պետք է կրի անտաղանդ կառավարման բեռը. ԵԼՔ

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի և Մանե թանդիլյանի  կողմից շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Վերջինով մասնավորապես առաջարկվում է նշված օրենսդրական ակտերում սկզբունքների մակարդակով ամրագրել, որ Հայաստնի Հանրապետությունում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետևանքով հարկատու ֆիզիկական անձի կողմից ստացվող մաքուր աշխատավարձի գումարը կամ աշխատավարձին հավասարեցված այլ հատուցումը, ինչպես նաև կենսաթոշակի գումարը՝ անկախ դրա տեսակից, չեն կարող նվազեցվել: Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին երկրում տեղի ունեցող բացասական սոցիալ-տնտեսական գործընթացները, հատկապես՝ հարկերի բարձրացումը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ծախսերի բեռի ավելացումը հարկատուների ուսերին, ամբողջությամբ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը, գնաճի բարձր տեմպը, դեղերի և դեղագործական այլ արտադրանքի գների բարձրացման մոտակա հեռանկարը և այս ամենի տեղի ունենալը չբարձրացվող կամ չնչին չափով բարձրացվող նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների ֆոնին։ Այսպիսով, քաղաքացու տնօրինվող եկամուտն ու նույն փողի գնողունակությունը վերջին տարիներին շարունակաբար նվազում են՝ նույնիսկ եթե պայմանականորեն անտեսենք ինֆլյացիայի մակարդակը Հանրապետությունում, այնինչ մինչև վերը թվարկված փաստերի առաջ գալը ևս Հայաստանում միջին աշխատավարձը և կենսաթոշակը մեղմ ասած բարձր չէին։ Մեր երկրում կատարված աշխատանքի դիմաց ոչ արդարացի վարձատրությունը համարվում է արտագաղթի հիմնական պատճառներից մեկը. հայտնի փաստ է, որ միջին եկամուտներ ունեցող հայաստանյան ընտանիքն իր ստացած եկամտի մեծ մասը ծախսում է սննդամթերքի, կոմունալ վճարների և այլ առաջնային կարիքների ուղղությամբ։ Բազմաթիվ ընտանիքներ, ունենալով օրինակ բնակտարածության խնդիր, տարիներ շարունակ չեն կարողանում լուծել այդ հարցը, նույնկերպ չեն կարող իրենց թույլ տալ մեկնել անգամ ամենահամեստ հանգստին և այլն։ Ավելորդ է խոսել այն ընտանիքների մասին, որտեղ կա քրոնիկ հիվանդ կամ հաշմանդամ կամ զառամյալ որևէ անդամ, ում դեղորայքային և բուժման ծախսերը նույնպես գումարվում են այդ ամբողջ բեռին։

Նախագծով առաջարկվում է առնվազն ապահովել, որ քաղաքացիների կողմից ստացվող նոմինալ մաքուր աշխատավարձն ու կենսաթոշակը որևէ դեպքում չնվազեն. քաղաքացին չէ, որ պետք է կրի անտաղանդ կառավարման արդյունքում կոռումպացված կառավարության կողմից կուտակված պարտքերի ու այլ ծախսերի բեռը, քանի որ անգամ մինչ այդ քաղաքացու կողմից աշխատավարձի ստացումը՝ նրա կողմից վճարման ենթակա բոլոր հարկերն ու տուրքերը պահվում և ուղղվում են համապատասխան գանձապետական հաշիվ, իսկ այդ գումարների ճիշտ տնօրինումն արդեն պետական ապարատի խնդիրն է։

Մամուլի հետ կապերի բաժին

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am