Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին. «Թող խորտակվեն քո պալատն էլ, քո բարքերն էլ»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին քննադատել է իշխող վերնախավին՝ ճոխ ապրելակերպի, չարդարացված ծախսերի համար:Այս մասին հայտնում է .ermenihaber.am-ը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ Քըլըչդարօղլուն անդրադարձել է նախագահական պալատի խոհանոցում օգտագործվող մթերքների վրա ծախսվող գումարներին: Ըստ քեմալական կուսակցության նախագահի՝ նախագահական պալատում օգտագործվում է նուշի ալյուր, որի 1 կգ արժեքը 87 թուրքական լիրա է (21.5 դոլար)՝ ի տարբերություն ցորենի ալյուրի, որի արժեքը 3 լիրա 75 քուրուշ է (0.9 դոլար): Քըլըչդարօղլուն քննադատական խոսքերն ուղղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` առանց նրա անունը նշելու: «Թող խորտակվեն քո պալատն էլ, քո բարքերն էլ: Պալատում շաքարավազ չեն օգտագործում, փոխարենը պարոնը ամենաթանկ մեղրով է սնվում»: Նա, նաև փոխելով Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետային վերագրվող հայտնի խոսքերը, ասել է. «Եթե մի օր ասեն «Ժողովուրդը սոված է, հաց չունի ուտելու», պալատից մի կին կասի. «Հաց չունեն, թող նուշի ալյուրով սնվեն»: Քըլըչդարօղլուի քննադատության թիրախում են հայտնվել նաև Թուրքիայի արվեստի գործիչները, որոնք Էրդողանի հետ մեկնել էին Թուրքիայի Հաթայ նահանգ՝ Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ԶՈՒ կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասնակից զինվորներին ոգևորելու համար: «Երկրի արվեստագետները պարտավոր են հաստատուն ու պատվով լինել: Գերիշխող ուժին չպետք է անձնատուր լինեն, պիտի պաշտպանեն օրենքը, արդարությունն ու իրավունքը: Ի հեճուկս բոլոր ճնշումների՝ պիտի ճնշվածների իրավունքները պաշտպանեն»: Քըլըչդարօղլուն նշել է, որ ռազմական գործողության ժամանակ 52 թուրք զինվոր է զոհվել, հարյուրավորները՝ վիրավորել, և նման պայմաններում դհոլ զուռնայով, երգ ու պարով  հավաքվելը անբարոյականություն է:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am