Գագիկ Ծառուկյանի,Ալիկ Սարգսյանի և Իշխան Զաքարյանի ունեցվածքի հետքերով.ինչ ունեն նրանք ու իրենց կանայք

Հայաստանի պաշտոնատար անձինք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել 2018 թվականի դրությամբ ունեցվածքի և եկամուտների մասին հայտարարագրերը, պատգամավորներից շատերի հայտարարագրերը նայելուց կարելի է եզրակացնել, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ դրանք առավել աղքատիկ են:Օրինակ եթե անցած տարի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարագրել էր անգամ իր տան թանկարժեք իրերը՝ սպասք, կահույք, ինչպես նաեւ զարդեր, ապա այս անգամ դրանք բացակայում են: Այդուհանդերձ Գագիկ Ծառուկյանի հայտարարագիրը շլացուցիչներից է: Ի տարբերություն Սամվել Ալեքսանյանի, նա իրեն չքավորի պես չի ներկայացրել: Գագիկ Ծառուկյանը 17 ընկերությունում բաժնետոմսեր և բաժնեմասեր ունի: Դրանց թվում կան նաև ռուսական, բելառուսական ռուբլով, դրամով բաժնետոմսեր: ԲՀԿ նախագահը 39 տարբեր անձանց փոխառությամբ գումար է տվել: Ամենամեծ գումարը շուրջ 29 միլիարդ դրամն է: Ի դեպ, նա այս անգամ չի հայտարարագրել տասնյակ ավտոմեքենաներ:2017-ին Ծառուկյանը, սակայն, ձեռք է բերել թանկարժեք BMW X5 M 4.4, որի արժեքը 64 միլիոն դրամ է: Հայտարարագրի գրելուց հետո մինչեւ տարեվերջ Ծառուկյանի դրամական միջոցները աճել են շեշտակ՝ 177 միլիոն դրամից դառնալով 425 միլիոն, նա հայտարագրել է նաեւ 4.5 միլիոն դոլար եւ 4 միլիոն եվրո, որոնք սակայն անփոփոխ են մնացել: Իսկ եկամուտները տարեկան կտրվածքով եղել են 5 միլիարդ դրամ, որից ընդամենը 6 միլիոնը աշխատավարձից ստացած գումարն է կազմում: Հարկային տարում Ծառուկյանը մոտ 18 միլիոն դրամի հողակտոր է ձեռք բերել, որը մինչեւ տարեվերջ կրկին վաճառել է, ինչպես նաեւ վաճառել է ավելի վաղ ձեռք բերած մոտ մեկ միլիարդ դրամանոց հողակտոր, 48 միլիոնանոց անշարժ գույք: Փոխարենը նվազել են Ծառուկյանի տիկնոջ՝ Ջավահիրի միջոցները: Հայտարարագիրը լրացնելու պահին նա ունեցել է 17 միլիոն դրամ, տարեվերջին պակասել է 2 միլիոնով, 28 հազար դոլար է հայտարարագրել, սակայն տարեվերջին մնացել է 21 հազարը, 26 հազար եվրոյից էլ՝ 9 հազարը:Տարեկան եկամուտն էլ 2017-ին կազմել է 105 հազար եվրո, 182 հազար դոլար: Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ հետ չի մնացել ընդունված թրենդից, նա էլ է գնել նոր ավտոմքենա՝ 10 հազար դոլարանոց TOYOTA CAMRY : Պատգամավորը անցած հարկային տարում շարժական գույք ոչ ձեռք է բերել, ոչ օտարել: Հայտարարագիրը լրացնելու պահին նրա դրամական միջոցները կազմել է մոտ 4.6 մլն դրամ , տարվա վերջում աճ է գրանցվել՝ 15 միլիոն հինգ հարյուր հազար դրամի հասնելով: Մինչդեռ դոլարային եկամուտները կրկնակի նվազել են 210 հազար դոլարից դառնալով մոտ 165 հազար: Պատգամավորի եկամուտը կազմել է 28 միլիոն դրամ եւ 10 հազար դոլար, որից 4,5 միլիոն դրամը աշխատավարձից , գրեթե նույնքանը կենսաթոշակից ստացած գումարն է, մնացածը փոխառություններից, այլ եկամուտներից ստացած գումար:Բավականին համեստ եկամուտներ ունի նրա կինը՝ հայտարագրերլ է ընդամենը մեկ միլիոն դրամ, իսկ եկամուտը ողջ տարվա կտրվածքով եղել է 71 հազար դրամ: ԲՀԿ-ական Իշխան Զաքարյանն էլ է կարեկցանքի արժանի վիճակում, նվազել են Վերահսկիչ պալատի նախկին նախագահի դրամական միջոցները , տարեսկզբում 4 միլիոն դրամ է հայտարագրել, տարվա վերջում 2.5 է դարձել: Չնայած եվրոյի եւ դոլարային միջոցների տատանում չի արձանագրվել՝ Զաքարյանը հայտարարագրել է մոտ 34 հազար եվրո, 5 հազար հինգ հարյուր դոլար: Եկամուտն էլ է հինգ միլիոն դրամ կազմում, որից 1 մլն 4 հարյուր հազարը աշխատավարձից ստացված գումարն է: Զաքարյանի կնոջ՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանի վիճակն էլ նախանձելի չէ: Սողոմոնյանը հայտարագրել է 1 մլն 6 հարյուր հազար դրամ, իսկ տարեվերջին ունեցել է 1 մլն, փոխարենը անփոփոխ են մնացել դոլարային միջոցները՝ 5 հազար դոլար եւ 1100 եվրո: Եկամուտը կազմել է ընդամենը 3 միլիոն դրամ աշխատավարձից ստացած գումար: Անի Սահակյան

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am