«Եթե Ղարաբաղում կրկին պատերազմ բռնկվի, Ռուսաստանը կանի այն, ինչ ԱՄՆ-ը կաներ». Քեննեթ Յելովիթս

«Վստահ չեմ ռուսական անվտանգության երաշխիքների հարցում»,- ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) տեղի ունեցած «Հայաստանի նոր մարտահրավերները. ինչպես պետք է արձագանքի Արևմուտքը» թեմայով քննարկմանը, ի պատասխան հարցին, թե Ռուսաստանը վստահելի անվտանգության երաշխավոր է, և ինչու Ռուսաստանը չի գրավի ադրբեջանական կողմը՝ հակամարտության սրացման դեպքում լքելով Հայաստանին, նման տեսակետ հայտնեց «Վուդրո Վիլսոն» կենտրոնի ներկայացուցիչ Քեննեթ Յելովիթսը:Այս մասին գրում է 168 ժամը: Նա նշեց, որ շատ դժվար է պատասխանել այդ հարցին: Յելովիթսն ասաց, որ հետևել է ուկրաինական իրադարձություններին, 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմին: «Մենք ակնհայտորեն տեսել ենք, որ Ռուսաստանը մտրակել է Սառը պատերազմից հետո ձևավորված անվտանգության ճարտարապետությունը, որը ձևավորվել էր Եվրոպայի համար: Ռուսաստանի երաշխիքների վերաբերյալ ես վստահ չեմ: Ինչպես ասացի, որքանով ես գիտեմ, այն պայմանագիրը, որը Հայաստանն ունի Ռուսաստանի հետ, չի կարող ավտոմատ կերպով պարտավորեցնել Ռուսաստանին անել ինչ-որ բաներ: Իմ ենթադրությամբ` եթե ռազմական գործողությունները կրկին բռնկվեն, նրանք որևէ մեկի կողմը չեն անցնի, կա հետաքրքրություն երկու կողմի նկատմամբ, սպառազինություն են վաճառում երկու կողմին: Նրանք կանեն հենց այն, ինչ մենք կանեինք` կփորձեն դադարեցնել մարտական գործողությունները՝ որքան հնարավոր է շուտ: Ես կցանկանայի տեսնել փոփոխություններ ռուսական քաղաքականության մեջ հարևանության հետ հարաբերություններում»,- ասաց բանախոսը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am