Ամերիկյան փորձագետ. Ալիեւի հայտարարությունն անառողջ է եւ Հայաստանին համոզում է՝ չվերադարձնել ոչ մի տարածք

Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին էր նվիրված Վաշինգտոնում, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների անվանի կենտրոնում անցած քննարկումը: Մարտահրավերներից կարեւորագույնը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, համաձայնեցին ամերիկյան փորձագետները, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Վուդրո Վիլսոնի կենտրոնի վերլուծաբան Քենեթ Յալովիցի խոսքով, մինչեւ հակամարտության վերջնական կարգավորում Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանալու իրագործել սեփական ներուժը. «Անընդհատ պատերազմի շեմին գտնվելու փաստը պատրվակ է դառնում ղեկավարների համար՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չզարգացնելու համար»:

Վերլուծաբանի խոսքով, ինքը հույս ուներ, որ քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը, իր իսկ խոսքով, «մեկ-երկու բլուր վերադարձնելուց հետո» կվերականգնի ինքնավստահությունն ու պատրաստ կլինի իրական զիջումների վերաբերյալ բանակցել: Հայաստանը սակայն, իր հերթին պետք է զիջումների պատրաստ լինի, նշում է Յալովիցը. «Լեռնային Ղարաբաղի շուրջ այդ տարածքների վերաբերյալ դուք պետք է որոշում կայացնեք՝ արդյոք ձե՞ր շահերից է այդ տարածքները պահել չնայած ամեն ինչի, թե՝ ժամանակն է այդ տարածքների փոխարեն Ադրբեջանից զիջումներ ստանալ»:

Դրան հակառակ սակայն, ապրիլյան պատերազմն էլ ավելի կողմերին հեռացրեց միմյանցից, իսկ պաշտոնական Բաքուն հայտարարեց Երեւանը «վերադարձնելու» վերաբերյալ: Հայտարարություն, որը փորձագետներն անհասկանալի են համարում: Կարնեգիի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասում է. «Դա շատ անառողջ հայտարարություն է Ադրբեջանի նախագահի կողմից: Կարծում եմ, այն ներքին սպառման համար է, սակայն, այն Հայաստանին ավելի է համոզում որեւէ տարածքներ չվերադարձնել»: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում Ռուսաստանի դերին, Սթրոնսկին նշում է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կարող է հաջողության հասնել, եթե փորձի Հայաստանի վրա ճնշում գործադրել տարածքներ զիջելու համար. «Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում այստեղ, սակայն, ես չեմ հավատում, որ բոլոր խաղաթղթերը Ռուսաստանի ձեռքում են»: Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ներկայացուցիչ Միրիամ Լանսկոյի կարծիքով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայ հասարակությանը, որ հույսը պետք է դնել միայն սեփական ուժերի վրա, քանի որ Ռուսաստանից որեւէ աջակցություն պատերազմի դեպքում չի լինելու: «Հայաստանում մարդիկ ակնկալում էին, որ Ռուսաստանն աջակից կլինի Հայաստանին, ավելին կանի Հայաստանը պաշտպանելու համար», - նշում է Լանսկոյը: Սակայն, երբ դա տեղի չունեցավ, Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները սկզբում հիասթափություն ապրեցին, այնուհետեւ՝ փորձեցին ավելի ամրապնդել Արեւմուտքի հետ հարաբերությունները, նշում է վերլուծաբանը: Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում, սակայն, բոլորովին այլ հարց է, թե որքանով է Ռուսաստանին ձեռնտու խնդրի վերջնական խաղաղ կարգավորումը, ավելացնում է Քեն Յալովիցը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այն կարող է դրական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում. «Հիմնական բանը, որ մենք կարող ենք անել, եւ հավատացած եմ, ռուսները նույնպես կարող են անել, թույլ չտալ պատերազմական գործողությունները»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am