Կոտայքի մարզում 34–ամյա կին վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20: 00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 34-ամյա Հռիփսիմե Հովհաննիսյանը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մեղրաձորի վարչական տարածքում՝ դեպի Հրազդան ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 17 AA 170 համարանիշի ավտոմեքենյաով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Մարմարիկ գետում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություններոի՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդին՝ Հ. Հովհաննիսյանին, և նրա ուղևորին՝ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, 41-ամյա Կարեն Մուրադյանին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սամվել Դավթյանի և խմբի պետ Արթուր Անտոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի ծառայության պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ Տիգրան Նաջարյանն ու տեսուչ Ավետիք Մադոյանը, ինչպես նաև հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերեցին գետից դեպի երթևեկելի գոտի, որից հետո քարշակի միջոցով մեքենան տեղափոխվեց համապատասխան վայր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Դանակահարություն՝ Նուբարաշենում Թբիլիսին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնել մաքուր էջից. Միխեիլ Կավելաշվիլի Ճակատագրի հեգնանք է՝ ո՞վ, ու՞մ է դատում… . Աշոտ Ղուլյան Պետք է շարունակենք պայքարը Ռուբենի ազատության համար․ Նուբար Աֆեյան․ «Մեդիամաքս» Գարեգին Բ-ին թույլ չեն տվել մասնակցել համաժողովին՝ պետության հետ խորացող հակամարտության ֆոնին. Religion Media Centre Եթե պարոն Ալիևն ունի ապացույցներ, ես անում եմ պարզ առաջարկ․ գնանք Միջազգային քրեական դատարան․ Արման Թաթոյան Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը Հիշեցի այն Երկիրը, որտեղ խոսողները շատ քիչ էին, իսկ գործողները՝ շատ․ Հասրաթյան Բենզինի ոդիսականը. Էկոնոմիկայի նախարարությունը, փաստացի, ընդունում է, որ Պապոյանը հանդես է գալիս ոչ կոմպետենտ հայտարարություններով. «Փաստինֆո» Հայաստանում անտերություն է. օտարերկրյա ՀԿ-ները Հայաստանում կասկածելի գործունեություն են ծավալում Օմանի արտգործնախարարը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջընթացի մասին Ադրբեջանական զորքերը Վարդենիսի բարձրադիր լեռներում են. Իշխան Սաղաթելյան Եկեղեցու և պետության հակամարտությունը Հայաստանում. ի վիճակի՞ է արդյոք Վատիկանը միջնորդի դեր ստանձնել. The Pillar Պայմանագրային զինռածառայողին դաժան ծեծի են ենթարկել․ նա վերակենդանացման բաժանմունքում է. News.am Միջուկային զենքը սպառնալիք է մարդկության համար․ Իրանն անընդհատ շեշտում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է․ Արաղչի Ահազանգ. հոսանքի համար 3000-5000 դրամ հավելագրումներ են եղել «Թուրքիան դիտարկվում է որպես Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ». Նեթանյահու Վիճաբանություն՝ Երևանում Ինչ համոզմունքով է կուսակցությունը առաջադրել է Սամվել Կարապետյանի թեկնածությունը Նախկին նիկոլականը բանտից դուրս է եկել․ «Հրապարակ» Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն. Բագրատ Միկոյան Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը կարելի է դիտարկել՝ որպես իրանական նորամուծություն․ Վարդան Ոսկանյան Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը. Հակոբ Բադալյան Միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am