Սեյրան Սարոյանի ազգականին մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը կալանավորվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Վաղարշապատի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Էջմիածին քաղաքի Չեռնիշևսկի փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Կարապետյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 31-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ: Դատավոր Նաիրա Գրիգորյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ռ. Կարապետյանը դատարանից տեղափոխվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 31-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի) գլխավորությամբ, հայտնաբերվել էր Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում «Lexus» մակնիշի 50 СG 888 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած կասկածյալին: Կասկածյալը Էջմիածին քաղաքի Չերնիշևսկի փողոցի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Կարապետյանն էր, ով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի որոշմամբ ձերբակալվել էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա անհատ ձեռներեց է, իսկ վրաերթից հետո Վաղարշապատի ոստիկանություն էր ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 38-ամյա Վալերի Խաչատրյանը և հայտնել էր, որ վրաերթն ինքն է կատարել: Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները նրա «կուտը չկերան» և տաք հետքերով, ստացված օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում, իսկ հետո արդեն կատարելով բացատրական աշխատանքներ, ոստիկանություն մեղակայանով ներկայացավ իրական վրաերթ կատարողը: Արմավիրի մարզի ոստիկաններն ուն քննիչները հսկայածավալ աշխատանքների արդյունքում ապացուցեցին, թե «ում օրն է 40 օր»: Գ. Շամշյանի տեղեկություններով, քննիչի որոշմամբ Ռ. Կարապետյանը տեղափոխվել էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am