Ինչ կտան ԱՄՆ GSP կամ ԵՄ GSP+ համակարգերը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ն անցած ամիս մի շարք այլ երկրների հետ միասին, նաև Հայաստանից արտահանողների համար վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ռեժիմը: Արտոնյալ ռեժիմն ուժի մեջ կմտնի ապրիլի 22-ից և կգործի մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը: Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո 3451 ապրանքատեսակ ԱՄՆ կարող է արտահանվել արտոնյալ պայմաններով՝ զեղչված կամ առանց մաքսատուրքի վճարների: Հիշեցնենք, որ Հայաստանը նման` GSP+ ռեժիմ ունի նաև Եվրամիության հետ, որը վերաբերում է արդեն գրեթե կրկնակի անգամ ավելի՝ 6400 անուն ապրանքների արտահանմանը:

Իսկ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այս արտոնությունը Հայաստանի արտահանողների համար այն դեպքում, երբ մենք արտահանման խնդիր ունենք: Եվ որքան էլ կառավարությունը հպարտանա, որ 2017թ. այն ավելացել է, միևնույն է, արտահանման ու ներմուծման միջև բացասական հաշվեկշիռն ահռելի մեծ է՝ 2․2 մլրդ դոլար արտահանման փոխարեն ներմուծումը կազմել է մոտ 4․2 մլրդ դոլար:
Իսկ հայ արտահանողին կամ, ի վերջո, Հայաստանի տնտեսությանն ինչ հնարավորություն կարող են տալ ԱՄՆ GSP կամ ԵՄ GSP+ համակարգերը: Իրականում դա շատ լավ հնարավորություն է, և պետք է գնահատել: Միանշանակ դրական ազդեցություն կարող է ունենալ արտահանման վրա, եթե, իհարկե, Հայաստանից արտահանվող ապրանքների չափանիշները համապատասխանեն ԱՄՆ-ում ներկայացվող չափանիշներին, մեզ հետ զրույցում ասում է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ Հայաստանում արտադրվող շատ ապրանքներ չեն համապատասխանում ԱՄՆ-ում գործող չափանիշներին: «Դա հիմնականում բիզնեսի թերություն է: Առաջինը նոր տեխնոլոգիաների պակասն է, երկրորդը՝ բիզնեսի կազմակերպչական խնդիրն է: Չիմացության խնդիր կա, թե ամերիկյան շուկայում ինչ ապրանքների կարիք կա և ինչ չափանիշներով: Օրինակ՝ Չիլիի խաղողագործությունն ամբողջությամբ իր տեխնոլոգիան փոխեց, որպեսզի կարողանա Նյու Յորքի շուկայում հունվարի 10-ից փետրվարի 10-ը խաղող վաճառել: Մինչև հունվարի 10-ը վաճառվում էր իսրայելական խաղողը, բայց դրանից հետո շուկան դատարկ էր մնում: Չիլիի խաղողը շուտ էր հասունանում և Իսրայելի խաղողի մրցակցությանը չէր դիմանում: Նրանք կարողացան պայմանավորվածություն ձեռք բերել, որ եթե այդ ժամանակամիջոցում խաղող բերեն, կվաճառվի: Չիլին լուրջ ներդրումներ արեց, տեխնոլոգիա փոխեց և Նյու Յորքի շուկայում իր տեղը գտավ»,- հավելում է տնտեսագետը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am