Թուրք-իսրայելյան նոր լարվածություն/տեսանյութ/

Իրար նորից սուր քննադատության են ենթարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Նրանց միջեւ այս բախումը սկսվեց Գազայի գոտում ուրբաթ օրը գրանցված բախումների արդյունքում: Էրդողանին զայրացրել է այն հանգամանքը, որ15 պաղեստինցիների սպանությունը Նեթանյահուն համարում է պարզապես անվտանգության միջոցառում:

«Հեյ դու` Նեթանյահու, դու բռնազավթիչ ես, եւ այդ հողերի վրա ես գտնվում որպես բռնազավթիչ: Միեւնույն ժամանակ դու ահաբեկիչ ես»,- հայտարարել է Էրդողանը: Տասնհինգ պաղեստինցիների սպանությունն ու հարյուրավոր այլոց հրազենային վնասվածքներ հասցնելու Իսրայելի քայլն արժանացել է նաեւ Եգիպտոսի եւ Հորդանանի արտաքին գործերի նախարարների դատապարտող խոսքերին: Նրանք նույնպես այս փաստն անվանում են «ագրեսիա» ընդդեմ պաղեստինցիների: Կահիրեում անցկացված վեհաժողովի ժամանակ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ասել է. «Միջազգային համայնքը պետք է ոտքի կանգնի պաշտպանելու համար պաղեստինցիների իրավունքները եւ աշխատանքներ տանի հանուն խաղաղության»: Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆարին միացել է Եգիպտոսի իր պաշտոնակցին` կոչ անելով ավելի մեծ ջանք ներդնել «երկու պետություն»’ սկզբունքով խնդիրը լուծելու ուղղությամբ: Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը խաղաղ եղանակով լուծելու պահանջով Իսրայելի Թել Ավիվ քաղաքում նույն պահանջով է հանդես եկել իսրայելցի ու արաբ ցուցարարների մի խումբ: Ցուցարարներն ասում են, թե հույս ունեն, որ ի վերջո իրենց կհաջողվի համոզել կառավարությանը ու հասարակությանը, որ չնայած շատ կարեւոր է պաշտպանությունը, սակայն ամենակարեւորը խաղաղության հաստատումն է: Գազայի գոտու առաջնորդներն այժմ ծրագրում են վեցշաբաթյա բողոքի ցույցեր, պահանջելու համար, որ հարգեն Իսրայելում իրենց տները վերադառնալու պաղեստինցի փախստականների ու նրանց ժառանգների իրավունքը:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am