Ինչպես գարեջուրը հայտնվեց «Բուրգեր քինգ»-ի մենյուում. հետաքննություն և առաջին մեկնաբանությունը ընկերությունից

յուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի առաջին վարկածը գարեջրի ճնշումն ապահովող գազի բալոնի պայթյունն էր: Այս տեղեկությունը կասկածի տեղիք տվեց, քանի որ քչերն են մտաբերում գարեջրի վաճառք հիշյալ սննդի կետում: «Արմենպրես»-ի թղթակցի հետաքննությունը պարզեց, որ այս պահին ընկերության՝ «Դալմա» առևտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղում գարեջուր չեն մատուցում: Այնտեղ նշել են, որ մենյու չունեն, որը կարող են տրամադրել, իսկ գարեջուրը նշված է միայն վաճառասեղանի մոտ առկա գնացուցակում: Թղթակիցը ցանկացել է գարեջուր պատվիրել, սակայն նրան տեղեկացրել են, որ այլևս չունեն: Այն վերջերս է ներմուծվել մենյու, սակայն արդեն դադարեցրել են վաճառքը:

Ի պատասխան տեղեկության, որ մենյուում գարեջուր չկա, «Բուրգեր քինգ Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ինգա Հարությունյանը վստահեցրեց, որ այն առկա է: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան Հարությունյանը նշեց, որ տուժածների բժշկական փոխհատուցումն անհրաժեշտության դեպքում կիրականացնի ընկերությունը: «Կազմակերպությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև օժանդակել տուժածների հետագա բուժման ծախսերը»,- ընդգծեց Հարությունյանը: Խոսելով մեղավորների մասին՝ Ինգա Հարությունյանն ասաց, որ իրենք նախաքննություն չեն իրականացրել և չեն էլ կարող, քանի որ այդ հարցով զբաղվում են ոստիկանները և քննիչները: «Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետի գործունեության դադարեցման մասին խոսք չկա և հետագա գործողությունների մասին հավելյալ կտեղեկացնենք»,- եզրափակեց հասարակայնության հետ կապերի պատասխանատուն: Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Պարզվել է, որ «Բուրգեր Քինգ»-ի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am