Բա ինչու ԿԳ-ն է ու մեծերս հրապարակավ ներողություն չեք խնդրում «անկարգապահ»  ու «անդաստիարակ» երիտասարդներից

Հենց այս օրերին մեր հերոսների հիշատակը ԿԳ նախարարությունը  «հարգում է» հանրային քննարկման դրված «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն»  կոչվող մի պարզունակ փաստաթղթով, (այսուհետ ՌՀԴ),որտեղ որպես ներքին մարտահրավեր համարվում է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՈՉ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ։ Էս տողերի հեղինակները կարո՞ղ են բացատրություն տալ այն փաստին, որ այս 110 տղաներն առանց այս ՌՀԴ փաստաթղթի գոյության ինչպե՞ս իրենց կյանքով պատրաստակամորեն պաշտպանեցին ՀԱՅՐԵՆԻՔԸ ու Աստված ո՛չ անի, էլի են պաշտպանելու։ Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով եք հենց ԿԳ նախարարության թերությունների ու բացերի համար նման որակում տալիս մեր երիտասարդությանը, որն ընդամենը 2 տարի առաջ ապացուցեց ճիշտ հակառակը։ Փաստաթղթում ներքին մարտահրավեր է համարվել «օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը»-ի, «անկարգապահություն ու անդաստիարակությունը», «արտագաղթը» , «տնտեսության դանդաղ զարգացումը», «թմրամոլությունը», «թունամոլությունը» (ճիշտն ասած այս բառի իմաստը չհասկացա)։ Տեսնես այս փաստաթղթի հեղինակները տեղյա՞կ են այն միջազգային պարտավորություններին, որոնցով ՀՀ Հանրապետությունը պարտավորվել է ոչ միայն հաղորդակից լինել օտար արժեքներին, այլև դրանք ներդնել պետական կառուցվածքի մեջ, պարտավորվել է հարգել մարդու իրավունքներն ու երկրում ապահովել հանդուրժողականության մթնոլորտ։ Իսկ ամենացնցողը այս նախադասությունն է․ «ուսումնական հաստատություններում ՌՀԴ-ից բացի սովորողը ուսումնական հաստատությունից դուրս ենթարկվում է մի շարք բացասական ազդեցությունների, որոնք հակակշռում են ոչ միայն ՌՀԴ, այլև ընդհանուր դաստիարակության գործընթացին, այսինքն գոյություն ունի անբարենպաստ միջավայր, որն իր գործուն ազդեցությունն է թողնում սովորողների վրա»։ Ներողություն, բա ինչո՞ւ առկա անպարենպաստ միջավայրի համար, որի հեղինակները նաև ԿԳ-ն է ու մեծերս, հրապարակավ ներողություն չեք խնդրում ձեր որակմամբ «անկարգապահ»  ու «անդաստիարակ» երիտասարդներից, որոնք կարգապահությունն ու դաստիարակվածությունը պետք է տեսնեն մեծերի մեջ, մեծերի օրինակով պիտի լինեն կարգապահ ու դաստիարակված չօգտագործեն «փողոցային արատավոր բառամթերք», ինչպես գրված է այս թղթի վրա։ Եթե ամփոփեմ ասելիքս, ապա կառաջարկեմ այս թղթում գրված «ներքին մարտահրավերներ»-ից հետո մի սրտանց ու մեծ-մեծ տառերով ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ գրեք, թվարկեք մեծերիս մեղքերն ու ինչպես առաջարկել է իմ հարգելի գործընկեր Սերոբ Խաչատրյանը, բոլոր դպրոցներում նախագահի նկարի փոխարեն կախեք այս լուսանկարները։ Հ․Գ․ Փաստաթղթում գրված ՆԶՊ-ի դասավանդման հետ կապված մտահոգությունները կիսում եմ։ Անահիտ Բախշյանի գրառումը

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am