Բնակարանների ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորումը հաստատվեց

Կառավարությունն այսօր հաստատեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռքբերման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը վերապահելու մասին նախագիծը:   Նախագիծը ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ արդեն 266 բնակարան տրամադրվել է, 175 նորը կտրամադրվի, և ծրագրի ավարտը կլինի 2017 թվականին: Սույն որոշման նախագիծն ընդունվելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում:   ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի նիստում հավանության է արժանացել  Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով հաստատված կարգի 16-րդ կետով սահմանվել է, որ այդ կարգի պայմաններով շահառուներին հիփոթեքային վարկերով ֆինանսավորման պատրաստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ նախատեսված վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունը կնքում է ծրագրի շահառուներին տրամադրած հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման համար վարկային ռեսուրսներ տրամադրելու մասին պայմանագիր և դրա մասին ծանուցում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:   Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն որոշման նախագծով առաջարկվում է «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների ձեռքբերման նպատակով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը վերապահել «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ին:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am