Զոհվելուց մեկ ամիս անց ծնվել է ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը (տեսանյութ)

Լուսանկարում՝ հերոս Հրաչ Գալստյանի կինն է, ամուսնու շիրմաքարի մոտ, 2017 թ. Մեր ժամանակների հերոս ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյան. 2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին օրերին հերոսաբար զոհվածներից էր նաեւ գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը: 2018-ի մարտի 20-ին նա կդառնար 28 տարեկան: Ավագ լեյտենանտ Գալստյանը պատերազմական գործողությունների ժամանակ եղել է Թալիշի պաշտպանական սահմաններին՝ զոհվել է հակառակորդի ականի պայթյունից: ՀԺ-ի հետ զրույցում Ավագ լեյտենանտ Գալստյանի զինվորներից մեկը հրամանատարի եւ զինվորների զրույցը վերհիշելիս պատմեց. «Մեզ հաջողվել էր հասնել եւ գրավել դիրքերից մեկը, որտեղ էլ զոհվեց Հրաչ Գալստյանը: Նա մեզ դիրքավորեց, տեսավ, որ մեզ մոտ նորմալ է, գնաց մյուս զինվորների մոտ: Այդ ընթացքում ադրբեջանական ական պայթեց ու նա զոհվեց»: Գալստյանների վիշտը սփոփել հաջողվում է միայն Հրաչի եւ Անուշի դստերը՝  Անահիտին: Նա ծնվել է Հրաչի զոհվելուց մեկ ամիս հետո: Մեկ տարի առաջ՝ Հրաչի ծննդյան օրը, ծնվել է Հրաչի եղբոր որդին, ում հերոս հորեղբոր պատվին Հրաչ են կոչել: Հրաչ Գալստյանը ծնվել է 1991 թվականին, Գյումրիում: Դպրոցն ավարտելուց հետո 2003 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2007 թվականին ավարտելով ինստիտուտը ծառայության է անցել Արցախի Մարտակերտի շրջանի՝ Թալիշ գյուղում: Հրաչ Գալստյանն ապրիլի 2-ի լույս ապրիլի 3-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվելով հակառակորդի դեմ զոհվել է հերոսի մահով: Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» եւ «Արիության» մեդալների:

Աղբյուրը՝ armtimes.com

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am