Առանց շքանշանի քառօրյայի վանաձորցի հերոսը՝ Հովհաննես Պողոսյանը

2 տարի առաջ այս օրն էր, երբ դեռ 20 տարեկանը չբոլորած շատ տղաների համար, ճակատագիրն այլ ճանապարհով ընթացավ: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էր, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ: Այդ օրերին շփման գծի ողջ երկայնքով ընթացան մարտեր: Արցախի բարձունքը պաշտպանող զինվորների համար կյանքը բաժանվեց մինչ ապրիլի 2 եւ ապրիլի 2-ից հետո… Վանաձորցի Հովհաննես Պողոսյանը նույնպես պատերազմի մասնակից է: Պաշտպանելիս է եղել Թալիշի սահմանները: 1 տարի 4 ամսվա ծառայող սերժանտը ապրիլի 1-ին դիրքերում նոր էր հանձնել հերթափոխն ու իջել զորամաս, երբ մի քանի ժամ անց հակառակորդի կողմից սկսվել է հարձակումը. «Նոր էի իջել դիրքերից: Եկա զորամաս, շորերս փոխեցի, պառկեցի, որ քնեմ: Պայթյուն լսեցի: Երկրորդ հարկում էի, իջա առաջին հարկ, զգացի, որ ռումբեր են պայթում: Առավոտյան արդեն բարձրացանք դիրքեր: Բարձրացանք ու կռվեցինք մեր սահմանները պաշտպանելու համար»,-ասում է Հովհաննեսը: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, երբ իրավիճակը փոքր ինչ խաղաղվում է, Հովհաննեսը դիպուկահարի կրակոցից ոտքի շրջանում ստանում է բեկորային վնասվածք: Նրան տեղափոխում են Մարտակերտի հոսպիտալ: Բժշկական օգնություն ստանալուց հետո կրկին միանում է ծառայակից ընկերներին, սահմանը սպասում էր… Մայիսի 13-ին կրկին վիրավորվում է, այս անգամ գլխի շրջանում: 26 օր կոմայի մեջ մնալուց հետո գիտակցության է գալիս: Իսկ առջեւում ծանր ու դժվարին օրերն էին սպասում. «4 անգամ վիրահատվել եմ գլխից: Հիմա արդեն լավ եմ զգում ինձ: Վերականգնողական կենտրոն եմ գնում, մասնագետներն ինձ հետ զբաղվում են, ինձ լավ եմ զգում»,- խորը շունչ քաշելով ու դժվարությամբ պատմում է Հովհաննեսը: Ասում է՝ բանակն ու այնտեղ անցկացրած օրերն ամեն օր է հիշում, իսկ ծառայակից ընկերների հետ կապը միշտ է պահում. «Աստված չանի, բայց եթե հանկարծ պատերազմ լինի, էլի եմ գնալու: Ծառայակից ընկերներիս եմ կարոտում: Բանակն ուղեղիս մեջ է, ամեն օր եմ հիշում, երբեք չեմ մոռանա այդ օրերը: Պատերազմից հետո ավելի ուժեղ դարձա, ավելի վստահ, չեմ կոտրվում»: Մինչ բանակ զորակոչվելը շատ ծրագրեր ու նպատակներ ունեցող երիտասարդը չի կոտրվում: Բանակ զորակոչվելուց առաջ 2 տարի ստացել է թատերական կրթություն: Այժմ նպատակներ ունի՝ լիարժեք բուժում ստանալուց հետո կշարունակի սովորել, նոր մասնագիտություն կստանա. «Աջ ձեռքն ու ոտքը դեռ թույլ է: Լոգոպետ է աշխատում տղայիս հետ: Քանի որ խոսքի հետ խնդիր ունի, հիմա տառերն է վերհիշում, նորից գրել ու կարդալ է սովորում: Ձախ ձեռքով է գրում, մի քիչ դժվարանում է, բայց ասում է, որ պետք է սովորեմ: Ուզում է այս տարի բարձրագույն կրթություն ստանա: Դեռ չի կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն է ուզում սովորել, բայց կսովորի անպայման»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննեսի մայրը՝ տիկին Գայանեն: Հերոսի մայրը միաժամանակ նաեւ սրտնեղում է, ասում է պետության կողմից տղան որեւէ ուշադրության չի արժանացել. Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am