Հրամանատարն ասաց` տանկերի հարվածից երկու զոհ ունենք, ով կգնա լռեցնելու դրանց, ասացի՝ ես, հնարավո՞ր էր չասել. Շուլի Հակոբյան

Շուլի անուն երբեք չէի լսել, իսկ մեր Շուլին՝ Շուլի Հակոբյանը, քառօրյա պատերազմի ժամանակ երեք տանկ է խոցել: Չգիտեմ՝ աշխարհում էլի Շուլի կա, թե ոչ, բայց մի բան հաստատ է՝ մեր Շուլին իր սխրանքով փառավորեց այդ անունը: Իմ աշխատասենյակում ես սպասում եմ Շուլիին. նա օրերս է զորացրվել ու իր ծննդավայր Գյումրիից գալու է Երևան, որ պատմի, թե ինչպես զինվոր տղերքով փակեցին մեր հողը մտած հակառակորդի ճանապարհը: …Շուլին բարձրահասակ է, թիկնեղ, կապուտաչյա, գեղեցիկ: -Վահագնին ես նման,- ասում եմ: -Ո՞ւմ,- շփոթված ժպտում է: -Վահագնը ո՞վ է: -Նա հուր հեր ուներ, բոց ուներ մորուս, և աչքունքն էին արեգակունք,- արտասանում եմ: Գլխով է անում: -Վահագնը կրակի ու պատերազմի Աստվածն է: Հեթանոս հայերը…,- երկար-բարակ բացատրում եմ: Աչքերը կկոցած նայում է, շուրթերի ծայրին ներողամիտ ժպիտ կա: -Ես դպրոցում գերազանցիկ եմ եղել,- ասում է: -Հենց առաջին տողն արտասանեցիք, իմացա` ում մասին է խոսքը: «Այ քեզ Շուլի»: Հանկարծ կիսաբաց դռնից նկատում եմ, որ միջանցքում ևս երկու հոգի կա: -Քեզ հե՞տ են,- հարցնում եմ: -Հա, բանակի ընկերներս են` Ռաֆայելն ու Վահեն: Ռաֆայելին պիտի որ ճանաչեք: Երբ մենք դիրքերում էինք, Դուք Երևանում հանդիպել եք նրա ծնողների հետ, հրավիրել եք Ձեր տուն, հոդված եք գրել: Ռաֆայելն էլ է երեք տանկ խոցել ու «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան ստացել: Զինակիցներին ներս եմ հրավիրում: -Շուլին ու Ռաֆայելը գյումրեցի են, ես ու Վահանը` երևանցի, ուժերը հավասար են,- իբր բան ասացի: -Կռիվ-կռի՞վ ենք խաղալու,- ծիծաղում է Շուլին: -Դե, գյումրեցիները հայտնի են իրենց ինքնահավանությամբ, մեծամտությամբ: Միանգամից երկու գյումրեցի` 6 խոցված տանկով ու երկու «Մարտական խաչով»… Չի թողնում միտքս ավարտեմ: -Մենք մեծամիտ չենք: Ինքնահավան չենք: Պարզապես մենք գիտենք` ինչով պիտի հպարտանանք: -Օրինակ` դու ինչո՞վ ես հպարտանում: -Իմ ու Ռաֆայելի պապերն են հիմնել Գյումրիի Շիրակ գյուղը: Յոթ ընկերով եկել ու տներ են կառուցել հողի վրա: Մեռած հողին շունչ են տվել: -Մեռած հողը ո՞րն է: -Երբ հողի վրա տուն չկա, ծառ ու ծաղիկ չկա, մարդու ոտնահետք չկա, մեռած հող է: Գյուղը նախկինում կոչվել է Ղոնախրան` հյուր խեղդող: Թուրքերն են այդպես կոչել մի դեպքից հետո: Թուրքերը հաճախ են եկել Գյումրի` առևտուր անելու և հյուրընկալվել են պապիս տանը: Մի օր էլ պապս լսել է, թե ինչպես են թուրքերը պայմանավորվում գիշերով խեղդել իրենց հյուրընկալած ընտանիքին ու գողություն անել: Կեսգիշերին պապս խեղդում է հյուրերին: Ես էս պատմությունը փոքրուց եմ լսել: Տատս Արևմտյան Հայաստանից էր, պատմում էր, թե ոնց են թուրքերը կոտորել անզեն հայերին, ոնց են տանջամահ արել, ու էդ պատմությունների ֆոնին թուրքերին խեղդած պապիս սխրանքը մի տեսակ սրտի հովանք էր: -Դրան գումարվեց քո խոցած երեք տանկը: Շուլին ծիծաղում է: -Թուրքերի հետ իմ ջուրը փոքրուց մի առվով չի գնացել: Ես կարատեիստ եմ: Հաջողություններ ունեի, միջազգային մրցույթների էի մասնակցում: Եվրոպայի չեմպիոն եմ եղել 16 տարեկանում: Շատ հնարավոր է, որ ավելի մեծ բարձունքների հասնեի, եթե չլիներ Ստամբուլում աշխարհի առաջնության ժամանակ թուրք մարզիկի ստոր պահվածքը: Ինձ հրահրեց: Ես էլ նյարդայնացած էի. թուրք մրցավարն անարդար էր դատում, կողմնապահություն էր անում: Համբերության բաժակը լցվեց, չդիմացա: Ինձ որակազրկեցին: -Չէի՞ր վախենում, ախր, թշնամու տանն էիր: -Վախենում էի, բայց կյանքում պահեր կան, որ տղամարդկային արժանապատվությունդ մահվան սարսափից ուժեղ է: -Պատերազմի ժամանա՞կ էլ էր նույնը: -Նույնն էր: Վախենում էի, բայց այլընտրանք չկար: Հրամանատարն ասաց` տանկերի հարվածից արդեն երկու զոհ ունենք, ով կգնա լռեցնելու դրանց: «Ե՛ս»,- ասացի: Հնարավո՞ր էր չասել: -Չգիտեմ: -Հնարավոր չէր: Պարզից էլ պարզ էր, որ տանկի դեմ գնալը մահվան հետ պահմտոցի խաղալ է: Թուրքը խփում էր բոլոր զինատեսակներով, արկերը թափվում էին կարկտի պես: Ռաֆայելն էլ «ինքնառաջադրվեց»: -Ո՞նց «ինքնառաջադրվեց»: Շուլին բարձրաձայն ծիծաղում է: -Դե, ասաց, որ ինքն էլ կգնա տանկերի դեմ: Ու ինքն էլ էր վախենում մեռնելուց: Ու կյանքը շատ էր սիրում: Բայց երեք տանկ խոցեց: Ու ինձ համար հիմա միևնույն չի, թե դու ոնց ես ապրում` սոված ես, թե կուշտ, երջանիկ ես, թե դժբախտ: Ես ընկերներ եմ կորցրել քառօրյա պատերազմում, ես կռվել եմ թշնամու դեմ, ու էդ ամենը կարժեզրկվի, իմ կռիվը անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես ու չսիրես քո երկիրը` ի՛մ երկիրը: Եթե խռովես քո երկրից ու քո ժողովրդից: -Իսկ դու երջանի՞կ ես: Ո՞նց ես ապրում, ինչպե՞ս ես կառուցելու կյանքդ: -Համալսարանի տնտեսագիտության բաժնում կշարունակեմ ուսումս: Ավարտելուց հետո կձգտեմ աշխատանք գտնել: Իմ պապերը թիթեղագործներ են, հայրս էլ: Ինձ էլ են սովորեցրել այդ արհեստը: Շուլի պապս ասում էր` ուզում ես՝ պրոֆեսոր եղիր, պիտի մի արհեստ իմանաս: Ես սիրում եմ աշխատել, սոված չեմ մնա: Տղաները գնում են: Իսկ իմ ականջներում զինվորի ձայնն է. -Իմ կռիվն անիմաստ կդառնա, եթե դու երջանիկ չլինես ու չսիրես քո երկիրը` ի՛մ երկիրը:   Hayzinvor.am

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Դանակահարություն՝ Նուբարաշենում Թբիլիսին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնել մաքուր էջից. Միխեիլ Կավելաշվիլի Ճակատագրի հեգնանք է՝ ո՞վ, ու՞մ է դատում… . Աշոտ Ղուլյան Պետք է շարունակենք պայքարը Ռուբենի ազատության համար․ Նուբար Աֆեյան․ «Մեդիամաքս» Գարեգին Բ-ին թույլ չեն տվել մասնակցել համաժողովին՝ պետության հետ խորացող հակամարտության ֆոնին. Religion Media Centre Եթե պարոն Ալիևն ունի ապացույցներ, ես անում եմ պարզ առաջարկ․ գնանք Միջազգային քրեական դատարան․ Արման Թաթոյան Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը Հիշեցի այն Երկիրը, որտեղ խոսողները շատ քիչ էին, իսկ գործողները՝ շատ․ Հասրաթյան Բենզինի ոդիսականը. Էկոնոմիկայի նախարարությունը, փաստացի, ընդունում է, որ Պապոյանը հանդես է գալիս ոչ կոմպետենտ հայտարարություններով. «Փաստինֆո» Հայաստանում անտերություն է. օտարերկրյա ՀԿ-ները Հայաստանում կասկածելի գործունեություն են ծավալում Օմանի արտգործնախարարը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջընթացի մասին Ադրբեջանական զորքերը Վարդենիսի բարձրադիր լեռներում են. Իշխան Սաղաթելյան Եկեղեցու և պետության հակամարտությունը Հայաստանում. ի վիճակի՞ է արդյոք Վատիկանը միջնորդի դեր ստանձնել. The Pillar Պայմանագրային զինռածառայողին դաժան ծեծի են ենթարկել․ նա վերակենդանացման բաժանմունքում է. News.am Միջուկային զենքը սպառնալիք է մարդկության համար․ Իրանն անընդհատ շեշտում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է․ Արաղչի Ահազանգ. հոսանքի համար 3000-5000 դրամ հավելագրումներ են եղել «Թուրքիան դիտարկվում է որպես Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ». Նեթանյահու Վիճաբանություն՝ Երևանում Ինչ համոզմունքով է կուսակցությունը առաջադրել է Սամվել Կարապետյանի թեկնածությունը Նախկին նիկոլականը բանտից դուրս է եկել․ «Հրապարակ» Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն. Բագրատ Միկոյան Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը կարելի է դիտարկել՝ որպես իրանական նորամուծություն․ Վարդան Ոսկանյան Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը. Հակոբ Բադալյան Միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am