Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, այնինչ՝ դա չի արել. Լարիսա Ալավերդյան

2016 թվականի ապրիլին տապալվեցին Ադրբեջանի ցանկությունները,Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ ներկայումս Արցախի հարցի վերաբերյալ խոսելիս կարևոր է ընգծել նախագահ Բակո Սահականի այցը Վաշինգտոն, այդ հրավերն ազդակ էր, որը լսելի է եղել նաև Ռուսաստանի կողմից: «Բացվել է նոր մի հնարավորությունների դաշտ, և այդ հնարավորություններից պետք  է օգտվել այնքանով, որքանով կարողանում ես, մի քիչ ավել նույնիսկ, ոչ մադրիդյան սկզբունքներն են փոխվել, ոչ էլ հիմնախնդիրը»,-նկատեց նա: Ինչպիսին կարող է լինել երկու երկներում էլ ընտրությունների ազդեցությունը հարցի վրա,հարց ուղղեցին լրագրողները , Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Այդ իշխանափոխությունն առանց դեմքերի փոփոխության է տեղի ունենում, նախանշաններն այդպիսին են, և այդ առումով Ալիևը օր առաջ կանխեց հնարավոր զարգացումները, որոնք կարող էին սպառնալ իր իշխանության գալուն, որ  քաղաքական հարցերով ձերբակալումները կուժեղանային, կշատանային: Հայաստանում ունենալու ենք  սահմանադրական առումով առնվազն նոր համակարգ, բայց 10 անգամ կարող եմ կրկնել, որ ունենալու ենք այն, ինչին կարողանալու է հասնել քաղաքացիական հասարակությունը, առնվազն իշխանություններին թույլ չտալ դուրս գալ այն գրավոր պայմանագրերից, որ կան»: Լարիսա Ալավերդյանը համոզված է՝ ճիշտ քայլ էր, որ ապրիլյան պատերազմում ադրբեջանցիների կողմից հայ զինվորների մարմինների խոշտանգման վերաբերյալ բոլոր գործերը ուղարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Բայց նաև կարծում եմ, որ Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, այնինչ Հայաստանը դա չի արել», - ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահը։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am