Կադրային փոփոխություններ՝ ոստիկանության 6-րդ վարչությունում
ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են: «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կադրային փոփոխություն է կատարել նաև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Մասնավորապես, բաժնի պետ Կարեն Մարգարյանը նշանակվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ: Երեկ նա նաև ստացել է գնդապետի կոչում: Կադրային փոփոխությունների մասին մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից: Հիշեցնենք վերջին օրերին Վլադիմիր Գասպարյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել համակարգում: Մասնավորապես, մի շարք բարձրաստիճան ոստիկաններ հեռացվել են զբաղեցրած պաշտոնից:
