ՌԴ-ն հող է պատրաստում Արցախն ու Հայաստանը ֆիզիկապես զավթելու համար. Վ. Ավետիսյանի հոդվածը

Ներկայացնում ենք «Սասնա ծռեր» խմբի անդամ, զինված պայքարի համար ազատազրկված Վարուժան Ավետիսյանի նոր հոդվածը՝ փոխանցված  «Արմավիր» ՔԿՀ-ից. Ռուսաստանն արդեն հող է նախապատրաստում Արցախը և ամբողջ Հայաստանի Հանրապետությունը ֆիզիկապես զավթելու համար

«Առայժմ վերլուծաբանի (Արտյոմ Տարասով) մակարդակով է ասվում, որ Արցախը Ռուսաստանինն է, Ռուսաստանն է Իրանից վերցրել։ Կարևոր չէ, որ Ա․Տարասովը լրացնում է, թե Ռուսաստանը նման հավակնություն չի ներկայացնում։ Սա, իհարկե, ընդամենը դիվանագիտական հնարք է։
Տարասովյան (ռուսական) այս տրամաբանությամբ՝ Երևանն էլ է Ռուսաստանինը, դա՛ էլ են Իրանից վերցրել։ Սա ասվածի դեռևս չասված, սակայն ինքնին հասկանալի մասն է։
Եվ այս նկրտումն արտահայտվում է մեր նույն տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումների ֆոնին, ինչը ևս պատահական չէ։
Ռուսաստանի նպատակն է Ադրբեջանին «քսի» տալ մեզ վրա, այնուհետև հնարավորինս ռուսական վերախմբագրմամբ վերականգնել 1921թ․ ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը։
Ըստ Ռուսաստանի պլանի, Արցախը պետք է առանձնացնել որպես հակամարտության սուբյեկտ, առանց ՀՀ-ին հաշվի առնելու ուղիղ կապով աշխատել նրա հետ, զորքեր մտցնել Արցախի՝  Ադրբեջանի ագրեսիայից «փրկված» հատվածում, և այդ հատվածը երկրորդ քայլով իր զորքերով հանդերձ նվիրել Ադրբեջանին, որպեսզի դրա դիմաց վերականգնի նրա վրա իր ազդեցությունը և վերաամբողջացնի Իրանի ուղղությամբ աշխատող իր լծակը։ Որոշ տարբեր սցենարով, սակայն նույն նպատակով նախատեսվում է օգտագործել նաև Նախիջևանը՝ Նախիջևանից  Հայաստանին հարվածելու պարագայում։
Հատկանշական է, որ հայ քաղաքագիտական-վերլուծական «միտքը», չնչին բացառություններով, բերանը ջուր առածի նման լուռ է։ Թերևս զբաղված է պալատական ինտրիգների և կեղծ ընդդիմության գործունեության մեկնաբանման «ռազմավարական» հարցերով»։
Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան
1-ը Ապրիլի 2018թ․

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am