Արտակարգ իրավիճակ Երևանում. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ստեղծվում է մինի Վենետիկ. ջուրը ողողել է մի քանի տներ

Արդեն 18 օր է, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում ստեղծվել է մինի Վենետիկ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տիչինայի փողոցի մի քանի տների, մասնավորապես՝ թիվ 95, 93, 97, 97/1 սեփական տների բնակիչները ահուդողով են առավոտը լուսացնում, քանի որ տան նկուղները, անգամ՝ սենյակները, ողողված են ջրով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին. «18 օր է, «Վեոլա-Ջուր» ընկերության ներկայացուցիչները «ռսի զավտրա» են անում: Ամեն օր ասում են, որ խնդիրը կլուծվի, ջրագծերը կփոխեն, և ջուր այլևս չի լցվի տներ: Ո՞վ է տեսել 21-րդ դարում այսպիսի փնթի ձևով աշխատեն: Տների մեծ մասն արդեն ամբողջովին դարձել է վթարային, քանի որ ջուրը վնասել է տների հիմքերը»: Իրավիճակի մասին տեղեկանալով, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հանձնարարությամբ ժամանել է թաղապետարանի կոմունալ ծառայության պետ Գարիկ Գրիգորյանը, ով էլ իրավիճակի մասին տեղեկացրեց «Վեոլա-Ջուր» ընկերության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատասխանատուին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի պատասխանատուն ոչ թե թաղապետարանն է, ոչ թե բնակիչն է, այլ «Վեոլա-Ջուր» ընկերությունը, որը 18 օր է, բնակիչներին որպես «ատամհատիկի նվեր», Վենետիկի մակետն է նվիրել: Բնակիչները հույս էլ չունեն, թե արդյոք խնդիրը երբևիցե կլուծվի: Քիչ առաջ ժամանեց նաև «Վեոլա-Ջուր» ընկերության ներկայացուցիչ Արսեն Սիմոնյանը, ով բնակիչների հարցերին անգիր արած շուտասելուկի նման միայն ասում էր՝ գիտեմ, գիտեմ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Վեոլա-Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանն էլ հայտնեց, որ 1-2 օրվա ընթացքում խնդիրը կլուծվի, պարզապես գաղտնի վթարը երեկ են հայտնաբերել: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, սակայն սա այն դեպքն է, երբ փրկարարներն այստեղ անելիք չունեն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչները խոշոր չափի վնասներ են կրել, քանի որ վնասվել են նկուղներում պահվող մթերքը, կենցաղային ապրանքները, էլեկտրական սարքավորումները:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am