Մահվան ելքով վրաերթ Հայանիս գյուղում
Այսօր` մարտի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզի Հայանիս գյուղում: Ժամը 21:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 35-ամյա Վարազդատ Աղաջանյանը իր վարած ВАЗ 21013 մակնիշի 24 OԼ 510 համարանիշի ավտոմեքենայով Հայանիս գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտն, 42-ամյա Արտյոմ Ասլանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով այդ պահին եղել է կնոջ և երեխայի հետ, փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի երթարկվածը տեղափոխվի Վաղարշապատի բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ անց վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արտակ Ղազարյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մկրտիչ Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
