Որքանո՞վ են թանկացել Զատկի սեղանի կարևոր բաղադրիչները

Չնայած Զատկին ընդառաջ գները զսպելու խոստումներին, թանկացումներից խուսափել չհաջողվեց: Sputnik Արմենիան դիտարկել է նախատոնական ու տոնական գների դինամիկան: Զատկի տոնից օրեր առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ ձվի թանկացումներ շուկայում չեն լինելու, քանի որ իրենց աշխատանքային խումբը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում Երևանի մանրածախ վաճառակետերում: Հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` եթե հունվարին ձվի մանրածախ գինը 60-65 դրամ էր, ապա այժմ՝ 50 դրամ: Նշենք, որ նուն այդ վաճառակետերում Sputnik Արմենիայի կատարած դիտարկումների արդյունքները փոքր-ինչ տարբերվում են պետական կառույցի ներկայացրած թվերից: Եթե մինչև մարտի 28-29-ը երևանյան խանութներում իրոք դեռ հնարավոր էր գնել 50 դրամանոց ձու, ապա Զատկին ընդառաջ արդեն` ոչ: Ընդ որում, այդ 50 դրամանոցը ամենափոքր չափերի ձուն էր: Մարտի 30-ին, 31-ին ու ապրիլի 1-ին խանութներում ամենափոքր ձուն արժե 67 դրամ, ամենամեծը` 80 և ավելի: Նախատոնական թանկացում են նկատվում նաև ձկան շուկայում: Եթե մինչև Զատիկը կենդանի իշխան կարելի էր գնել 1կգ-ը 1800 դրամով, ապա այսօր մեզ հանդիպած ամենաէժան իշխանն արժեր 1900, ամենաթանկը` 2500 դրամ: Թառափի գինը վերջին օրերին 3800 դրամից հասել է 4300 դրամի: Ասել է թե մեկ ամբողջական ձկան դիմաց գնորդը առնվազն 12 000 դրամ պետք է վճարի: Բայց ամենամեծ թանկացումը` տոկոսային հարաբերակցությամբ, տեղի է ունեցել կանաչու շուկայում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ այս շուկան ինքնակարգավորվող է: Այստեղ չկան խոշոր խաղացողներ, եթե չհաշվենք վերավաճառողներին, այստեղ գնորդ-գյուղացի կապը դեռ որոշ առումով պահպանվում է: Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ, կանաչու գինը Հայաստանում կախված է գնորդի վճարունակությունից ու սոցիալ-տնտեսական վիճակից։ «Ու չնայած հայաստանցի գնորդների վճարունակությունը բարձր չէ, բայց տոներին բոլորն էլ պատրաստ են գնումներ կատարել` անկախ առաջարկվող գնից: Ունեցել ենք դեպքեր, երբ նույն վաճառողը առավոտյան կանաչին մի գնով է վաճառում, երեկոյան` 3 անգամ ավելացնում էր գինը»,-ասաց Պիպոյանը։ Այս տարի Զատկին ընդառաջ կանաչեղենի գները ևս բարձրացել են: Եթե մինչ այդ թարխունը 50 դրամով էր վաճառվում, ապա մարտի 31-ապրիլի 1-ին` 80-100 դրամով: Կանաչ սոխի գինը նույնպես գրեթե կրկնակի ավելացել է` 100 դրամից հասնելով 200 դրամի: Եվ, այդուհանդերձ, երևանյան վաճառակետերում Զատկի տոնին ընդառաջ ու այսօր առավոտյան նախատոնական եռուզեռը նկատելի է: Անկախ ձվի, ձկան ու կանաչու գներից Հայաստանում Սուրբ Հարության տոնը նշում են բոլորը: Գուցե առանց թանկարժեք ձկան, բայց ձու ու կանաչի այդ օրը բոլորի սեղաններին է լինում:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am