Դատարանը կալանավորեց 21-ամյա վարորդին, ով կասկածվում է նաև զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ

Երեկ՝ մարտի 31-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 21-ամյա Հարություն Մուրադյանի նկատմամբ: Shamshyan.com-ի հաղորդմամբ, դատավոր Արսեն Նիկողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Մուրադյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կալանավորվեց և դատարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Մուրադյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանում մեկ այլ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ, ով կասկածվում է 2015 թ.-ին զինվորական ծառայության ընթացքում զինծառայող Դավիթ Խ.-ին ինքնասպանության հասցնելու մեջ: Զինվորին նվաստացրել էին, ով էլ չդիմանալով այդ անմարդկային նվաստացումներին՝ ինքնասպան էր եղել ու կասկածյալների մեջ է նաև Հ. Մուրադյանը: Ողբերգական վրաերթ-վթարի փաստով Հ. Մուրադյանի շահերը պաշտպանում է փաստաբան Սեդա Սաֆարյանը, ով երեկ, նկատելով, որ SHAMSHYAN.com-ի լրագրողը նկարահանում է, թե ինչպես է քննչական վարչութուն բերվում իր պաշտպանյալ Հ. Մուրադյանը, փորձել է խոչընդոտել լրագրողի աշխատանքը, նույնիսկ սպառնալով, թե՝ «Մի քանի լրագրողների եմ դատի տվել, տես, դու էլ չդատվես»: Հետաքրքիր է ՝ որ նույն Սեդա Սաֆարյանը տարիներ շարունակ դիմել է լրատվամիջոցների օգնությանը, որպեսզի զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանվեն այն դատերն ու այն անբաստանյալները, որոնց դեմ ինքն է հադես եկել: Ստացվում է, Մեծն փաստաբան տիկինը միայն խրախուսում է, որպեսզի լուսաբանվեն այն կասկածյալ անբաստանյալների գործերը, որոնց դեմ ինքն է հանդես գալիս: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ձերբակալվել էր Hyundai Sonata մակնիշի 35 QP 318 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ՝ 21-ամյա Հարություն Մուրադյանը։ Վերջինիս նկատմամբ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am