Տնտեսագիտական համալսարանի հովանավորներն ու բուհում տիրող խառնակչությունը

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որը մշակվում է շուրջ երեք տարի ու կյանքի կկոչվի մոտ ապագայում, պարզվում է խախտել է ոչ միայն կրթական ոլորտի ներկայացուցիչների անդորրը, այլեւ քաղաքական, որոնք, ի պաշտոնե, հանդիսանում են տվյալ բուհի խորհրդի անդամ։ Արդեն մի քանի շաբաթ է՝ բուհերում ռակիրովկաներ են ընթանում, ամեն ինչ հարմարեցվում է տվյալ բուհի «նայողների» ճաշակին ու նախասիրություններին, որպեսզի հետագայում խնդիրներ ու գլխացավանքներ չառաջանան։ Հիշեցնենք, որ օրենքը մի շարք սահմանափակումներ է նախատեսում բուհական համակարգում, ամենախնդրահարույցը բուհերի կառավարման խորհրդի կազմում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց թվի սահմանափակումն է։ Տասը անդամ ունենալու դեպքում կառավարման խորհրդի անդամներից մեկը, իսկ 10-ից ավելիի դեպքում՝ երկուսը կարող են քաղաքական պաշտոն զբաղեցնել: Օրենքը նաեւ սահմանում է՝ ամբիոնի վարիչի աշխատանքը չի համատեղվի այլ աշխատանքի հետ, իսկ ռեկտորը, եթե ցանկանում է լինել նաեւ գիտխորհրդի նախագահ, ապա անպայման դոկտորի կոչում պետք է ունենա: Եւ ահա, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում ներքին վերադասավորումներ են ընթանում սպասվող մեծ փոփոխություններից առաջ։ Ինչպես հայտնի է՝ այս բուհի կառավարման խորհրդի ղեկավարումը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետո անցել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին, խորհրդի անդամներ են հանդիսանում գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։ Վերջին երկուսն էլ հանդիսանում են ժողինստիտուտի կուրատորները, նրանց անմիջական գիտության ու թույլտվության պարագայում են բուհում աշխատանքի ընդունում, ազատում աշխատանքից եւ այլն։ Իսկ համալսարանում նրանց վերին կամքի իրագործողները Վաչե Գբրիելյանի քեռին է՝ պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը եւ ռեկտոր Կորյուն Աթոյանը։ Մեզ տեղեկացրեցին, որ արդեն մի քանի շաբաթ է այս մարդիկ կանչում եւ կոշտ հրահանգավորում են բուհի ակտիվ դասախոսակազմին, որպեսզի զերծ մնան հրապարակայի գործունեությունից, հարցազրույցներ, կարծիքներ այլեւ չհայտնեն՝ հատկապես նշված օրենքի վերաբերյալ որեւէ թթու խոսք չնետեն։ Ուշագրավ է, որ նման գրաքննություն անգամ ԵՊՀ եւ Մանկավարժականի ռեկտորները իրենց թույլ չեն տալիս։ Ի դեպ, այն, ինչ այս օրերին կատարվում է Շիրակի պետհամալսարանում, երբ ռեկտորի կամայականության պատճառով դասախոսներ են ազատվում, կաթվածահար է լինում կրթական աշխատանքները, մեր աղբյուրի փոխանցմամբ գրեթե ամեն շաբաթ կատարվում է տնտեսագիտական համալսարանում։ Ռեկտորն ու պրոռեկտորը առանց հիմնավորման ազատումներ ու ընդունումներ են կատարում, տեղափոխում այս կամ այն դասախոսին, հաստիքներ կրճատում եւ այլն: «Շիրակում այս օրերին կատարվող իրադարձությունները մուլտֆիլմ են հիշեցնում մեր համալսարանում կատարվող մեծ կինոյի կողքին»,-մասնավոր զրույցում մեզ տեղեկացրեց համալսարանի մեր աղբյուրը։ Սրա փոխարեն սրընթաց զարգացում է ապրում «սաքուլիկների» դինաստիան, այդ դինաստիայի առաջին թեմքն անշուշտ Սեւակ Խաչատրյանն է, երկրորդ տեղում է Սերգո Խառատյանը՝ ֆինանսական քոլեջի տնօրենը, ինչպես նաեւ Արմեն Գրիգորյանը՝ Ամբերդ հետազոտական կենտրոնի տնօրեն, որը մեկ տարի առաջ բռնություն էր գործադրել 7 ամսական հղի իր աշխատակցի նկատմամբ, բայց մարսեց, քանի որ ունի հզոր թիկունք՝ ի դեմս համալսարանի իր մեկենասների։ Անի Սահակյան

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am