Եթե Նիկոլ Փաշինյանը չի ընդունում Սերժ Սարգսյանին, ուրեմն պետք է նախ ԱԺ-ն ցրելու պահանջ քաշի

Հարցազրույց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ: -Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ իրենք չեն  հանդուրժում և չեն սատարում «Սասնա Ծռերի» և առհասարակ որեւէ զինված խմբավորման  գործողությունները, որոնք նման կերպ են ցանկանում տապալել իշխանություններին: Ինչպես կբացատրեք դեսպանի հայտարարությունը: Այս փուլում, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում է վարչապետ դառնալ, արդյոք սա անուղղակի աջակցություն չէ նրա իշխանությանը: -Ավելի ճիշտ կլինի ասել, որ իրենք իրենց են աջակցում, եթե մենք նրանց  մեղադրում ենք, որ աջակցում եք իշխանափոխության մեջ, ապա նրանք էլ իրավունք ունեն ինքնապաշտպանվելու, ասելու, որ չեն աջակցում զինված հեղաշրջումներին: Չէ՞ որ մենք նման հայտարարություններով ԱՄՆ-ի հեղինակության վրա ենք ազդում, եւ հիմա դեսպանն ուզում է, որ բոլորն իմանան: Ի վերջո, ԱՄՆ-ի վարքագիծը վերջերս  համայն աշխարհի ուշադրության կենտրոնում է եւ այս հայտարարությունն էլ պետք է դիտարկվի ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում:  Ռուսները հիմա ամեիկացիներին մեղադրում են, որ ուրիշների ներքին գործերին են մեղադրում, Սիրիայում օրինակ օգնում են քաղաքացիական պատերազմ հրահորղներին, հայտարարության ենթատեքստից բխում է, որ Հայաստանում էլ են դա անում, եւ ահա դեսպանն ասում է, որ դա չենք անում: -Պարոն Արշակյան անցնելով մեր ներքաղաքական հարցերին, գիտեք, հավանաբար, որ այս օրերին ընդդիմադիր դաշտում կոնսուլտացիաներ են ընթանում, փորձում են միավորվել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու դեմ: Կարծում եք ընդդիմությանը կհաջողվի միասնական ճակատ կազմել եւ ինչից է կախված հաղթանակի գրավականը: -Խնդիրն անհեթեթ է, Սերժ Սարգսյանին առաջադրելու է Հանրապետական խմբակցությունը, որն ԱԺ-ում մեծամասնություն է եւ ում որ այդ մեծամասնությունը նպատակահարմար գտավ, նրան էլ կառաջադրի վարչապետի պաշտոնում: Հետեւաբար հարկավոր է ոչ թե Սերժ Սարգսյանին դեմ լինել, այլ ՀՀԿ-ին, իսկ սա նշանակում է չճանաչել ԱԺ-ի լեգիտիմությունը  : ԵԼՔ դաշինքում երկու ուժեր մերժել են փողոցային պայքարը եւ միայն Քաղաքացիական պայմանագիրն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փողոց դուրս գալուն պատրաստվում: Այսինքն առաջին երկուսն ավելի ճիշտ են, քան Փաշինյանը: -Գիտեք ՔՊ-ն ունի անդամներ եւ իրենք են որոշում իրենց քաղաքական կուրսը, բայց երբ որ հիմա ասում են, թե համաձայն չենք ձեր թեկնածուի հետ, նախ պետք է ասի ՀՀԿ-ին, որ համաձայն չենք, որ դուք ԱԺ-ում եք:Ես համաձայն չեմ ու չեմ ճանաչում ԱԺ լեգիտիմությունը: Երբ մարդիկ ասում են, որ դեմ են Սարգսյանին, նշանակում է՝ ասում են չենք ճանաչում  ՀՀԿ մեծամասնություն, ԱԺ լեգիտիմությունը, պետք է նախ ԱԺ-ն ցրելու պահանջ դրվի: Իրենք ասում են՝ եթե Սերժ Սսարգսյանը ժամանակին չխաբեր, որ չի առաջադրելու, գուցե գործընթացներն այլ կերպ զարգանար, չընդունվեր այս Սահմանադրությունը եւ նա էլ հնարավորություն չունենար վարչապետ դառնալու: Դա սենտիմենտ է, քաղաքականության հետ կապ չունի, եթե դեմ են Սերժ Սարգսյանին, դեմ են նաեւ ՀՀԿ-ին: Իսկ Հանուն Հայաստան պետության ճակատը , որը չի անցել խորհրդարան, իրավունք չունի՞ պայքարելու: -Գիտեք, նրանք էլ այնքան մեծ զանգված պետք է ունենան, որ կարողանան իրենց այլընտրանքային թեկնածուին պարտադրել խորհրդարանական մեծամասնությանը: Սեյրան Օհանյանը կմիանա՞ այդ ճակատին: -Ես տեղեկություն չունեմ, չեմ շփվում իր հետ, եթե միանա , կհայտարարի այդ մասին: Անի Սահակյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am