Սամվել Ալեքսանյանի «թշվառ» եկամուտներն ու Արփինե Հովհաննիսյանի ճոխ մեքենան

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում  մարտի 23-ից սկսվել են պաշտոնյաների տարեկան հայտարարագրերի ընդունումը: Հանձնաժողովից տեղեկացնում են, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 30-ն է: Չնայած մի քանի օր է մնացել ժամկետի ավարտին, այդուհանդերձ հայրենի  պաշտոնյաները չեն շտապում հանրայնացնել իրենց ունեցվածը: Թեպետ հայտարարագրերում նրանք ներկայացնում են ունեցածի չնչին մասը, որոշների դեպքում պատկերն ուղղակի զվարճալի է: Օրինակ պարզվում է, որ խորհրդարանի դոլարային միլիոնատերերից մեկի՝ ՀՀԿ-ի թիվ մեկ գործարար Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի  տարեկան եկամուտը 2017-ին կազմել է, բռնվեք, որ չընկնեք, ընդամենը երեք միլիոն դրամ: Ընդ որում, երեք միլիոնից  2 միլիոն 204 հազարը կազմում է   աշխատավարձը, իսկ ,  մոտ մեկ միլիոնը պատգամավորը վաստակում է  վարձակալությունների  դիմաց ստացած գումարից: Հետաքրքիր է, թե որտեղից կամ ինչ միջոցներով է պատգամավորը դարձել դոլարային միլիոնատեր, որի մասին նա չի թաքցնում նաեւ իր հայտարարագրում: Այսպիսով՝ Ալեքսանյանը հայտարարագրել  է 335 միլիոն դրամ եւ մոտ 8 միլիոն դոլար, դրան գումարած վեցը տարբեր դասի թանկարժեք մեքենաներ, հողամասներ: Զավեշտն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է Ալեքսանյանին գերազանցում իր տարեկան եկամտի չափով, այն էլ  մոտ տասն անգամ։ ԱԺ փոխխոսնակ  Արփինե Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ բիզնեսներ չունեցող պատգամավորուհու տարեկան եկամուտները կազմել են 32 միլիոն 441 հազար դրամ, որից 10 միլիոն դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, 4 միլիոն 638 հազար, 6 միլիոն 661 հազար և 1 միլիոն 140 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 10 միլիոն դրամն էլ մեքենայի վաճառքից ստացված գումար: Հայտարարագրից տեղեկանում ենք նաեւ, որ Հովհաննիսյանը նախորդ տարի 10 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող «TOYOTA PRIUS 1.8 HYBRID» մակնիշի ավտոմեքենան եւ ավելի թանկ՝ 20 միլիոն դրամով  «MINI COOPER COUNTRYMAN» մակնիշի ավտոմեքենա է գնել: Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը եւս  թանկարժեք ավտոմեքենա է ձեռք բերել՝ MERCEDES-BENZ S500L 4 MATIC՝ 40 միլիոն դրամով: Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են մոտ 207 միլիոն դրամ, որից մոտ չորս միլիոնն է կազմում աշխատավարձը,  33 միլիոնը ստացած փոխառություններն են՝ վարկեր, մոտ 3 միլիոնը վարձակալության դիմաց ստացած գումար, իսկ 166 միլիոնը՝ շահաբաժին:Նա օտարել է 90 միլիոնանոց ներդրում, թե ինչի մասին է խոսքը, հայտարարագրում չի մանրամասնվում: Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am