Սերժ Սարգսյանի վարչապետության պայքարին ինչ որ պահից ստվերային ուժեր կաջակցեն

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ: -Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը խափանելու  նպատակով ընդդիմադիր դաշտում կոնսուլտացիաներ են ընթանում: Ձեր կարծիքով ինչով կավարտվի այդ գործընթացը, կհաջողվի արդյոք ընդդիմադիրներին համատեղվել եւ միասնաբար պայքարել, եթե անգամ խորհրդարանական Ելք դաշինքում դրա շուրջ համաձայնության չեկան եւ Նիկոլ Փաշինյանը  իր թիմով է դուրս  գալու պայքարի: -Թե ինչով կավարտվի այդ գործընթացը,  կդժվարանամ պատասխանել: Այս պահին լուրջ հեռանկար չի երեւում, բայց դա չի նշանակում, որ եթե պրոցեսը սկսվի , դրանից մեծ գործընթաց չի առաջանա: Այսինքն ցանկացած նման երեւույթ անկանխատեսելի տարր է պարունակում, դրա համար էլ նյարդայնացնում է իշխանություններին: Ինչ վերաբերում է Ելք-ի պահվածքին, ապա բնականաբար , այո, հիմնականում դեմ են, որ մտնեն այդ գործընթացի մեջ մի շարք օբյեկտիվ պատճառներով: Նախ նրանք չեն հավատում, որ հաջողության կհասնեն, երկրորդ՝ ըստ էության նրանք չեն ուզում լարված եւ նյարդային դաշտ ստեղծել իշխանության հետ, մանավանդ որ Ազգային ժողովում նրանք ստատուս քվոն բալանսի  բերել են: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա չի կարող չմտնել այդ դաշտ, քանի որ ի տարբերություն դաշինքում մյուսների, ինքն ունի վարկանիշ եւ փողոց դուրս չգալու դեպքում կարող է կորցնել այդ վարկանիշը:  Իհարկե, Փաշինյանն է լրջորեն չի հավատում, որ հաջողության կհասնի, բայց իր համար կարեւորը փորձելն է, քանի որ պրոցեսի մեջ մտնելով ինքը փորձելու է պահպանել իր վարկանիշը: -Որքան էլ այդ պայքարը դատապարտված լինի ձախողման, չեք կարծո՞ւմ, որ ճիշտը փողոց դուրս գալն է,շահելու է նա, ով պայքարելու է, առջեւում ընտրություններ են ու այդ համատեքստում, երբ խոսվում է, որ Էդմոն Մարուքյանը իշխանությունից ունեցած ազդեցության պատճառով է մերժում փողոցը, ինչ եք կարծում չեն հաշվարկո՞ւմ այդ ամենը ոչ ռադիկալ այս ուժերը: -Միանշանակ համաձայն եմ, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս պայքարի: Իսկ առհասարակ Հայաստանի քաղաքական պատմության մեջ շատ դեպքեր են եղել, որ ուժը, որը համագործակցում է իշխանության հետ, մի ինչ որ պահի նորից սկսում է ընդդիմադիր հռետորաբանությամբ դրսեւորվել եւ վերականգնել կորցրած վարկանիշը: -Բայց այդ մեթոդն արդեն չի սպառե՞լ իրեն, արդյունավետ է: -Հայաստանում օրինակներ կան, որոնք արդյունավետ են: Ամեն դեպքում այդ ուժերը հույս ունեն, որ փողոցային պայքարով ոչինչ չի լինի եւ իրենք էլ կասեն, թե տեսեք մենք ասում էինք, որ ոչինչ չի լինի ու դրանով իրենք կշահեն: -Իսկ արտախորհրդարանական ընդդիմության պահվածքը ինչպե՞ս եք մեկնաբանում, կարծեք թե միայն Հանուն Հայաստան պետության ճակատն է պատրաստ պայքարել, մյուսները լռում են:Հատկապես ոչ վաղ անցյալում տիտղոսակիր ընդդիմության՝ ՀԱԿ-ի պահվածքը տրամաբանվա՞ծ է: -Ապրիլի 2-ի ընտրություններից հետո արտախորհրդարանական ուժերի վիճակը շատ ծանր է, առհասարակ քաղաքական ուժերի վիճակը ծանր է, որովհետեւ այդ ընտրություններին քաղաքական պայքար գրեթե գոյություն չուներ այդ ռեյտինգային ընտրակարգը նկատի ունենալով: Արտախորհրդարանական ուժերի ֆունկցիա այժմ գրեթե գոյություն չունի, եթե Ելք-ը կա խորհրդարանում եւ այդ ամբիոնը օգտագործելով կարող է գոյատեւել, ապա արտախորհրդարանականների գոյությունը կասկածի տակ է վերցված, նրանք չունեն հարթակ, որտեղ կարող են ելույթ ունենալ գոյատեւելու համար բացի ապագա ընտրություններին մասնակցելուց: -Հիմա Սերժ Սարգսյանի դեմ պայքար տանելը լավագույն հարթա՞կը չէ, ինչո՞ւ չեն օգտագործում այդ ուժերը: -Ես կարծում եմ, որ նրանք հիասթափված վիճակում են ու չեն հավատում հաջողությանը: Սակայն այստեղ կարեւորը այն է, որ փողոցը դառնա գործոն, եթե փողոցը գործոն դարձավ, ինչ որ մի փուլում դառնա լարվածության դաշտ, ապա այստեղ կարող է նոր պրոցեսներ ի հայտ գալ: -Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ լարվածության այդ դաշտն առաջացնել: -Այստեղ շատ նիկոլփաշինյաններ կան, որոնք կփորձեն գործել եւ եթե այդ մարդկանց քանակը շատ լինի ու կարողանան ակտիվորեն գործել, ապա շատ հնարավոր է լարվածության դաշտ առաջանա: -Իսկ ստվերային աջակիցներ, ֆիգուրներ կաջակցե՞ն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: -Ես կարծում եմ, որ միշտ էլ ստվերային գործիչներ լինում են, որոն շահառուի դերում են հանդես գալիս, եթե փողոցը ակտիվանա, բնականաբար ստվերային գործիչների քանակն էլ կավելանա: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am