Սամվել Ալեքսանյանի «կալվածատիրական» նկրտումներն ու Սերժ Սարգսյանից Անգելա Մերկել «կերտումը»

Երեւանի փոխքաղաքապետ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը այսօր Եռաբլուրում հայտարարել է, թե պատրաստ է տեղը զիջել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն՝ Արտակ Ալեքսանյանին: Վերջինը Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարն է եւ, ինչպես ժամանակին Դավիթ Օհանյանը, ով Սամվել Ալեքսանյանի կամակատարներից մեկն է։ Գործող թաղապետ՝ Լֆիկի եղբորորդուն տեղեկությունների համաձայն հոպարը ցանկանում է տեսնել Տարոն Մարգարյանի տեղում՝ քաղաքապետի պաշտոնին եւ այդ նպատակը որոշել է իրագործել փուլային տարբերակով՝ նախ փոխքաղաքապետ, ապա քաղաքապետ։ «Դա որոշում են կուսակցությունը եւ Երեւանի քաղաքապետը: Իհարկե՝ ես շատ կուզենայի, որ երիտասարդ կադրերն առաջ գնան»,- մասնավորապես ասել է Դավիթ Օհանյանը, իհարկե, այլ բան չէր էլ կարող ասել, քանզի նա հենց այնպես չի հայտնվել այդ պաշտոնում եւ պարտավոր է ենթարկվել «շեֆի» նոր ցանկություններին, ասել կուզի՝ Սամվել Ալեքսանյանը պոլի փետի թեկնածություն էլ առաջադրեր, Օհանյանը մեծագույն սիրով էր գովերգելու այդ թեկնածուին եւ իր տեղը զիջելու պատրաստակամություն հայտնելու։ Մինչդեռ մամուլը բազմիցս անդրադարձել է Ալեքսանյանների տոհմի «հրաշամանուկի» շեդեւր մտքերին, մասնավորապես բակային հայնդիպումներից մեկի ժամանակ նա այգում տեղադրված կոմպոզիցիաները անվանել էր «սիմպոզիումներ», գարնան առաջին օրն էլ խմբագրել հայ բանաստեղծներից մեկին սոցցանցի իր էջում գրելով․«Թող գարունները գան ու մնան․․․»։ Եռաբլուրում Աշոտ Նավասարդյանի հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա է եղել նաեւ հրաշամանուկը, նա, սակայն, ամոթխած աչքերը ճպճպացրել է ու ասել, թե նոր է լսում իր փոխթաղապետ, ապա քաղաքապետ դառնալու մասին։ Մինչ Ալեքսանյանները որոշել են ընդյալնել իրենց կալվածքները՝ Մալաթիայից բացի տնօրինելով ողջ Երեւանը, կարկառուն ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության պետ ՀՀԿ-ական Արման Սահակյանը խանդավառված է Սերժ Սարգսյանի մեր սահմանների անառիկությամբ ու հենց թեկուզ միայն այդ պատճառով նա ասում է, թե պարտավոր ենք Սերժ Սարգսյանին նորից խնդրել դառնալ վարչապետ․ «Մենք բազմիցս ասել ենք, եւս մեկ անգամ կրկնում եմ. հաշվի առնելով մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերները՝ այս պահին Հանրապետական կուսակցության բոլոր անդամները նպատակահարմար են գտնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Պնդումներին, թե Սարգսյանը բոլոր ոլորտներում ձախողել է, Սահակյանն ասել է՝ մարդիկ պարզապես լավը չեն տեսնում․«Մեր խնդիրն այն է, որ մենք երբեւիցե լավը չենք տեսնում, դուք երբեւէ չե՞ք տեսել այդ ձեռքբերումները, օրինակ՝ մեր անառիկ սահմանները»: Հիշեցմանը, որ ապրիլյան պատերազմը հակառակի մասին վկայեց, Արման Սահակյանը պատասխանել է. «Դուք չեք ուզում տեսնել կատարված աշխատանքի լավը»: Դե իսկ սփյուռքի հավերժ նախարար Հրանուշ Հակոբյանը Սերժ Սարգսյանին արդարացնում է բոլոր դրվագներով։ Նորմալ է, որ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր՝ 3-րդ անգամ չի հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին , նորմալ է, որ հիմա հակառակն է անում։ Հակոբյանը Սարգսյանին համեմատում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Կյանքը դոգմա չի, որ մի բան ասեցիր՝ անպայման դա լինի: Կյանքը զարգանում է, փոփոխվում է, դիալեկտիկայի օրենքները բոլորիս հայտնի են: Նախագահը խոստում չէր տվել, դա ընդհանրապես ասված էր տվյալ պահին: Յուրաքանչյուր պահ ունի իր տրամաբանությունը․․․Նայեք՝ Անգելա Մերկելը քանի անգամ է ընտրվում՝ 4-րդ անգամ»,- հավելել է նախարարը: Բնական է, որ բոլորի դարդուցավը ոչ այնքան երկիրն ու պետության շահն են, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի հատկանիշների արժեւորումը, այլ միայն ստատուս քվոյի պահպանումից եւ Սերժ Սարգսյանի իշխանության շարունակությունից է կախված լինելու նրանց ապագան, թեպետ հանուն արդարության տիկին Հրանուշը բացառություն է, նա նույնքան անառիկ ու անփոխարինելի է, որքան Սերժ Սարգսյանը։ Նա համակարգում է վաղնջական ժամանակներից, ինչպես ասում են՝ նա Իշտոյան է տեսել, Բրեժնեւ ու Սերժ Սարգսյան Անի Սահակյան

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am