Ռուհանին խաղի մեջ. ղարաբաղյան խիստ ուղերձ Ալիևին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին մարտի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Արդեն իսկ հայտնի է, որ Ռուհանիի պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների միջև մի շարք միջկառավարական համաձայնագրեր են ստորագրվել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրված մի շարք փաստաթղթերից առանձնացրել է երկուսը՝ մեկը վերաբերում է Կասպից ծովում երկու երկրների համատեղ աշխատանքին, մյուսը՝ Աստարա-Ռեշտ երկաթգծի կառուցմանը։ Ըստ Ալիևի՝ այդ փաստաթղթերը «պատմական նշանակություն ունեն»։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ համատեղ կառուցվող Աստարա-Ռեշտ երկաթգիծը, որը «Հյուսիս-Հարավ» նախագծի մաս է հանդիսանում, ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար նոր հնարավորություններ կբացի։ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված է միացնելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ, այդ թվում՝ միավորել Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի երկաթգծերը։ Ալիևը նշել է, որ տրանսպորտային միջանցքի բացակայող հատվածը՝ Աստարա-Ռեշտը, կկառուցվի մոտ ապագայում։ «Այս ամենին զուգահեռ՝ մենք արդեն սկսել ենք ակտիվորեն աշխատել «Հարավ-Արևմուտք» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ, և ապագայում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքները կմիացվեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Իրանի նախագահը նույնպես ընդգծել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի, ինչպես նաև դրա մաս կազմող Ռեշտ-Աստարայի կարևորությունը։ Բացի Ադրբեջան-Իրան առևտրա-տնտեսական-տրանսպորտային համագործակցության ծրագրերի մասին հայտարարություններից, սակայն, Բաքվում հնչել է հայտարարություն, որը կարևոր է հայկական կողմի համար: ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, ասել է Ռուհանին:  «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանան։ Մեր կարծիքով՝ Եմենի խնդիրը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում գտնի։ Ռազմական լուծում գոյություն չունի»,-նշել է Իրանի նախագահը։ Ռուհանիի խոսքով՝ անհրաժեշտ է ԼՂ հակամարտությանը լուծում տալ բանակցությունների միջոցով։ «Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերով։ Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում։ Երկրների տարածքային ամբողջականության, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պաշտպանությունը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի»,-ասել է Իրանի նախագահը։ Այն, որ Թեհրանը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանում որպես կայունության կողմնակից՝ հայտնի է դեռ ղարաբաղյան պատերազմի ժամանակներից: Սակայն, կարևոր է, որ Իրանի նախագահն այսպիսի հայտարարությամբ է հանդես գալիս հենց Բաքվում, Ալիևի հետ բանակցությունների ֆոնին: Իրանի «մեսիջը» շատ հստակ է, Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկիրը ձգտելու է հասնել նրան, որ այս տարածաշրջանը հանգիստ լինի: Այլ կերպ ասած՝ Բաքվում Ռուհանին Ալիևին հասկացնել է տվել, որ Իրանի համար ձեռնտու չի լարումը ղարաբաղյան ճակատում: Իսկ ո՞վ է լարվածության մեծացման կողմնակիցը... Պարզ է, որ դրանում շահագրգիռ է բացառապես Ալիևը: Ուրեմն, Թեհրանի ուղերձն ու սլաքները հստակ են ու միանշանակ: Ըստ ամենայնի, Թեհրանը ունի նոր մտահոգություններ Ալիևի կողմից սադրանքների գնալու ուղղությամբ և հարկ է համարել հենց Բաքվում Թեհրանի դիրքորոշումը հստակ ընդգծել՝ հրապարակային: Թամար Բագրատունի

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am