«Սուպեր պապա»-ից մինչեւ հայ-ադրբեջանական հարեւանություն,Ճոյտը մեծացնում է ֆիլմադարանը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի ցուցակով չընտրվելուց հետո ակտիվորեն կինեմատոգրաֆիայով է զբաղվում: Հակոբ Հակոբյանը ոչ մի կերպ ձեռք չի քաշում մեծ կինոարտադրանք տալու մտքից եւ մի քանի ֆիլմեր է արդեն նկարել: Հակոբյանի հեղինակած հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող «Մենք հարևաններ ենք» ֆիլմն էլ է արդեն պատրաստ է եւ ինչպես Հակոբյանը մեզ տեղեկացրեց ,սպասում է հարմար առիթի, որ ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպեն: Ֆիլմը սկսվում է 1988 թվականի դեպքերից, երբ հայ ու թուրք ընտանիքն ապրում է Հայաստանում, և ձգվում մինչև մեր օրերը, մասնավորապես, 2016 թվականի ապրիլ ամիսը: «Մենք, մեր քաղաքական մեծամասնությունը, մեր հանրապետության նախագահը երբեք ու երբեք կողմ չենք եղել պատերազմի: Ընդհակառակը, միայն խաղաղության ճանապարհով ենք գնացել և մեր ֆիլմերն էլ են այդ մասին: Եթե մեր հարևանները մեր հանդեպ ուժ կիրառեն, ապա բնական է, որ մենք էլ պետք է համապատասխան ուժ կիրառելով մեր երկիրը պաշտպանենք, բայց մենք երբեք պատերազմին կողմնակից չենք եղել: Այն ամենին, որ հիմա ականատես ենք լինում, դա Ալիևի վարած քաղաքականության հետևանքն է, ժողովուրդը մեղք չունի: Մենք երբեք չենք ասել, որ ադրբեջանի ժողովուրդը վատն է, այլ ասել ենք, որ այդ երկրի վարած քաղաքականությունն է վատը: Այդ իսկ պատճառով պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք մեր քաղաքականությամբ կողմնակից ենք խաղաղության, բարեկամության, հարևանության»,– ասաց Հակոբյանը: Իսկ «հարմար պահը» Հակոբյանը կորոշի ինքը. «Հետեւում ենք, սպասում, թե ինչ հանգուցալուծում կստանա կոնֆլիկտը, եթե հանգուցալուծումը գնա խաղաղություն, անմիջապես մենք ֆիլմը էկրան կբարձրացնենք, որովհետեւ մենք ժողովուրդների միջեւ հանդուրժողականություն ենք քարոզելու այս ֆիլմով: Մենք ասում ենք՝ ոչ պատերազմին»: Մեր հարցին, իսկ եթե չհաջողվի հասնել խաղաղության պայմանագրի կնքման, ուրեմն ֆիլմը չի ցուցադրվի՞, Հակոբյանը այսպես պատասխանեց. «Դե, եթե չհաջողվի որոշ մարդիկ կհասկանան՝ ֆիլմին ինչի մասին է, շատերը չեն հասկանա, թե մենք դրանով ուր ենք տանում »: Նախորդ` ցեղասպանության մասին ֆիլմի «հետեւանքներից» դասեր չքաղած Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է հարեւաննեի մասին ֆիլմն էլ ցեղասպանության ֆիլմի ճակատագրին արժանանա եւ իշխանությունը կանխի, արգելի դրա մեծ ցուցադրությունը. «Դե ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրելու խնդիր էլ չկա, մենք կարող ենք հիմա էլ ցուցադրել, բայց էլի սպասում ենք հարմար պահի»,- ասաց Հակոբյանը՝ չմանրամասնելով, թե այդ հարմար պահը երբ է գալու: Ասաց միայն, որ Ալիեւի վարած քաղաքականությանը հետեւելով՝ ինքը տպավորություն ունի, որ աշնանը հանգուցալուծում է լինելու.<<Գուցե փոխզիջումների տեսքով, գուցե այլ, չեմ կարող ասել>>: Ֆիլմի նկարահանման աշխատանքները հիմնականում կատարվելու են Հայանիստ գյուղում: Ոչ մեկի հետ չեն քննարկել ֆիլմի գաղափարը, սցենարը, մշակույթի նախարարությանն էլ տեղյակ չեն պահել: Սրանից բացի նա կատակերգական ֆիլմ է նկարել կոռուպցիայի մասին՝ «Սուպեր պապա» .<<Բայց դա ավելի շատ ուսոցողական բնույթ է կրում>>: Նա ավելի վաղ հայտնել էր, որ պաշտոնյաների մասին է ցանկանում ֆիլմ էկրանավորել, սակայն ասաց, որ դեռեւս չի սկսել այդ աշխատանքները ծանրակշիռ պատճառով.<<Ես նպատակահարմար էի գտել, որ այդ ֆիլմի գլխավոր դերը Միքայել Պողոսյանը պետք է խաղար: Բայց հանդիպեցինք եւ ինքն ասաց այնքան զբաղված է, որ չի կարող մեր հետ աշխատել, դրա համար էլ ձգվում է: Ես երկրորդ իր նմանին չեմ տեսնում, դրա համար էլ սպասում եմ մինչեւ ազատ ժամանակ ունենա>>: Անի Սահակյան

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am