Էրդողանի ու Ալիևի մտմտոցը. Հրահրե՞լ ռազմական գործողություններ Ղարաբաղում, թե ոչ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլիի հրավերով մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս այցի նպատակը՝ Թուրքիայի մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներն են: Մարտի 31-ին նա թուրքական Գիրեսուն քաղաքում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը: Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Խուլուսի Աքարի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը և տարածաշրջանի ռազմաքաղաքական դրությունը: Հասանովի այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Թուրքիայի ռազմաքաղաքական և այլ պետական կառույցների ղեկավարների հետ: Հասանովը հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանական ռազմաարդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրի հետ։ Կողմերը քննարկել են ռազմա–տեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները և մտքերի փոխանակություն են արել ռազմական արդյունաբերության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Իսկ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այլ մանրամասներ հայտնի չեն: Անկարան ու Բաքուն՝ Ադրբեջանի կողմից ռուսական զենքի դժգոհության վերաբերյալ ռուսական մամուլով տարածված տեղեկատվության ֆոնին կարող են ռազմական համագործակցությունը նոր՝ այլ աստիճանի հասցնել: Բացի այդ, հիշենք, որ ամիսներ առաջ Էրդողանը «գատնազերծեց» Պուտինի ղարաբաղյան մեսիջն այն մասին, թե՝ Պուտինն առանձնապես հույսեր չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս ֆոնին Անկարան ու Բաքուն, ըստ ամենայնի, փորձում են տարածաշրջանային հարցերում նոր «ծրագրեր» մշակել՝ նաև ղարաբաղյան ճակատում միասնական դիրքորոշման հարցում, ավելի ճիշտ, այդ դիրքորոշումն էլ ավելի ամրացնելու հարցում: Հետևաբար, Անկարա-Բաքու վերջին բանակցությունները կարող են անդրադառնալ նաև սահմանային իրավիճակի վրա: Էրդողանն ու Ալիևն այդ կերպ միջազգային հանրության ուշադրությունը կրկին Ղարաբաղի ուղղությամբ կենտրոնացնելու հարցում կարող են ռազմական գործողությունների վերսկսումը դիտարկել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am