Վաշինգտոնն ու Մոսկվան ընդդեմ Բաքվի ռազմատենչ ձգտումների

Անհրաժեշտ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային համաձայնեցված սկզբունքների հիման վրա, նախօրեին այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան Ադրբեջանում Ամերիկյան առևտրային պալատի ամենամսյա գործնական ընթրիքի ժամանակ՝ նվիրված երկրում իր դիվանագիտական առաքելության ավարտին: «Մենք պետք է հիշենք շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության և միջազգային համաձայնեցված սկզբունքների հիման վրա դրա խաղաղ կարգավորմանն աջակցելու անհրաժեշտության մասին»,- ասել է դեսպանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը թիվս այլ հարցերի կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր, ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Լավրովի և Գրեմինգերի հանդիպումը նախատեսված է ապրիլի 5-ին՝ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակում: «Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն ԵԱՀԿ դերը Դոնբասում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանի կայունության ուղղությամբ»,- ընդգծել է Զախարովան: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համագործակցությունն, այսպիսով, ղարաբաղյան հարցում շարունակվում է, և դա լավ է: Որքան էլ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերություններն այս պահին լարված են, որ անդունդը, կարծես, ավելի է խորանում, միևնույն է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկու պետությունները՝ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, փաստացի դեմ են ռազմական գործողությունների վերսկսմանը, և ջանքեր են գործադրում բանակցությունների շարունակման հարցում: Այս քաղաքականությունն, ի դեպ, հակասում է Ալիևի ձգտումներին. Բաքուն մեկ բան է ուզում՝ ամեն գնով միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելով՝ բանակցությունները փակուղում պահել, և միջազգային հանրության կողմից հայկական կողմի ուղղությամբ ճնշումների գործադրման հասնել՝ այդպիսով լուծել «գրավյալ տարածքների» ու Ղարաբաղի «վերադարձի» հարցը: Այսինքն, այն, ինչին ձգտում են այսօր միջնորդ պետությունները՝ դա հակասում է Ալիևին պատկերացումներին, այն է՝ հարաբերական անդորր պահպանել սահմանում և շարունակել բանակցությունները: Եվ հետևաբար, այն քաղաքականությունը, որն այսօր վարում են միջնորդ պետությունները՝ հակասում է Ալիևի մոտեցումներին: Թամար Բագրատունի

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am