Ո՞ւմ են պատժելու ռուս ոստիկանները Հայաստանում

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում կտեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, նախօրեին տեղեկացրել «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ռուսական Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությանը։ Մինչ ռուսական պաշտոնական աղբյուրը ռազմական ոստիկաններ տեղակայելուն անդրադառնում է ինչպես կայացած փաստի, Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական ոստիկաններ տեղակայելու շուրջ դեռ փաստաթուղթ չկա: «Այդ խնդիրը այս պահին քննարկման մեջ է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով իրավական կարգավորմամբ: Կարող է նոր համաձայնագիր լինի, պայմանագիր լինի, լրացում լինի գործողին՝ չեմ կարող ասել: Բայց համապատասխան իրավական կարգավորում տալուց հետո», «Ազատությանն» ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղակայելու վերաբերյալ հիմա քննարկումներ են ընթանում, իսկ ռուսական ռազմական ոստիկաններ Հայաստանում տեղակայելը պայմանավորում են Գյումրիի 102-րդ ռազմակայանում եղած կարգապահական խնդիրներով։ Ռազմական ոստիկանների գործառույթը, ըստ ռուսական պաշտոնական աղբյուրի, կլինի ռուսական ռազմակայանում կարգուկանոն պահպանելը, ռազմաբազայի օբյեկտների պահպանությունն ու ճանապարհային երթևեկության անվտանգությանը հետևելը։ Նոր ստորաբաժանումը, ըստ ամենայնի, ներդրվում է ռուսական զինված ուժերում բարեփոխումների շրջանակում, ընդհանուր առմամբ կարգուկանոն սահմանելու նպատակով, և այն չի կարելի արտակարգ իրադարձություն համարել։ Առայժմ պարզ չէ, թե Ռուսաստանից ռազմական ոստիկանները երբ կժամանեն Գյումրի, սակայն Երևանում նման ստորաբաժանում կստեղծվի արդեն ամռան սկզբին։ Որ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանը չէր փայլում իր կարգապահությամբ՝ դրանում տարիներ շարունակ մենք համոզվել ենք աղմկահարույց միջադեպերի շարքով: Մի քանի արտառոց դեպքերի և Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Գյումրիում ասվածի վառ ապացույցն է: Ռուսական պատկան մարմիններն էլ, վստահաբար, գիտակցեցին, որ ամենաթողությանը պետք է վերջ տալ: Սակայն հարցն այն է, որ Հայաստանում նման ստորաբաժանման ստեղծումը ինչ-որ պահից կարող է «ընդլայնել» իր գործունեության ոլորտը և չսահմանափակվել զուտ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում գործունեությամբ: Այստեղ է, որ կարող են առաջանալ հարցեր: Մասնավորապես՝ կարո՞ղ են ռուս ոստիկանները Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանից և Երևանի զինվորական կայազորից դուրս գործունեություն ծավալել... Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է հստակ սահմանված լինել, որպեսզի հասարակության շրջանում չառաջանա ավելորդ անհանգստություն, կամ կասկածներ: Թամար Բագրատունի

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am