Բալիստիկ հրթիռներ՝ հայ-թուրքական սահմանի՞ն

Թուրքիան Սինոպ նահանգի ռազմական փորձարարական գոտում անցկացրել է սեփական արտադրության առաջին բալիստիկ հրթիռների փորձարկումը: Խոսքը Gokdogan միջին և փոքր հեռահարության և Bozdogan մեծ հեռահարության հրթիռների մասին է: Նշվում է, որ փորձնական արձակումների ժամանակ մասնագետներին հաջողվել է գնահատել հրթիռի շարժիչի հնարավորությունն ուղղորդող համակարգի անջատումից հետո: 2018-ի վերջին եռամսյակում նախատեսվում է նաև հրթիռի արձակում իրականացնել շարժվող թիրախների խոցման համար նախատեսված ցամաքային սարքից և ինքնաթիռից: Թուրքիայի Գիտատեխնիկական հետազոտությունների հարցերով խորհրդի և Ռազմական արդյունաբերության գիտա-հետազոտական ինստիտուտի համատեղ մշակման Gokdogan և Bozdogan հրթիռներն առաջին անգամ ներկայացվել են 2017 թվականին: Դրանց մշակման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2020-ին, որից հետո սերիական արտադրություն կսկսվի: Միաժամանակ, Ադրբեջանը «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր է մշակում: “Science and Technology Park” ընկերությունը, որի գրասենյակը գտնվում է Ադրբեջանի ԳԱԱ բարձր տեխնոլոգիաների պարկում, ռազմամթերքի երեք նախատիպ է մշակել։ Նրանցից մեկը՝ «Mini» անվան տակ, գտնվում է դեռևս փորձարկման փուլում։ Նրա զանգվածը 3,5 կիլոգրամ է, թռիչքի տևողությունը՝ 30 րոպե, մարտագլխիկի զանգվածը՝ 0,5-0,7 կգ։ Հարվածի շառավիղը՝ 5-7 կմ։ Երկրորդ նախատիպն ավելի ծանր է՝ մոտ 5 կգ։ Նա նման է իսրայելական Harop բարաժող ռազմամթերքի փոքրացված պատճենին։ Հարվածի շառավիղը՝ 10 կմ է։ Էլեկտրաշարժիչ է օգտագործվում։ Երրորդը՝ «Grand»-ն է՝ 12-15 կգ. ծավալով, թռիչքի տևողությունը 3 ժամ, հարվածի շառավիղը՝ մինչև 20 կմ։ Օգտագործում է ներքին այրման շարժիչ։ Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանում ռազմական հզորության ուղղությամբ են աշխատանքներ տանում: Նոր զինատեսակների արտադրություն, ուժի ցուցադրություն, սա է Անկարայի ու Բաքվի թիվ մեկ նպատակը: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ մամլո հաղորդագրությունում։ Զաքիր Հասանովը մարտի 28-ին պաշտոնական այցով Անկարա կմեկնի։ Այցի շրջանակում Հասանովը կհանդիպի Թուրքիայի ռազմա-քաղաքական և այլ կառույցների ղեկավարների հետ։ Թուրքիան ու Ադրբեջանը ծրագրում են իրենց հարևաններին ապացուցել, որ ցանկացած պահի կարող են «հարցերը լուծել» զենքով: Եթե Թուրքիայի դեպքում այդ քաղաքականությունն արդեն գործողության մեջ է, ապա Ադրբեջանին առայժմ զսպում են միջնորդ պետությունները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am