Թե ինչպես Մոսկվան «քցված» Ալիևին ստիպեց արդարանալ

Երեկ ուշագրավ տեղեկություններ ստացվեցին Բաքվից: Ադրբեջանը հերքում է նախորդ օրը ռուսական մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, թե Բաքվում դժգոհ են ռուսական զենքից: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը և կրում են սադրիչ բնույթ: «Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս որոշակի արտադրող երկրներում տարբեր տեսակի սպառազինության ձեռքբերմանն ու գնումներին: Մենք ջանասիրաբար ընտրում ենք ամենալավ, ամենաորակյալ և արդյունավետ ռազմական արտադրանքը… Ադրբեջանի բանակում շարք ընդունված նոր ռուսական սպառազինությունը համապատասխանում է ժամանակակից սպառազինության համակարգի ամենաբարձր պահանջներին, ինչպես նաև զգալիորեն ուժեղացնում է ստորաբաժանումների մանևրումների և կրակային հնարավորությունները, հատկապես նրանց, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում պաշտպանության առաջնագծում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այս հայտարարությունից մեկ օր առաջ՝ Լեհաստանի «Беларуская Праўда» պարբերականն էր այս տեղեկությունը հայտնել, որն էլ արտատպել էին ռուսաստանյան մի շարք պարբերականներ, այդ թվում և Lenta.ru-ն: Խոսվում էր այն մասին, որ Ադրբեջանը դժգոհություն է հայտնել մատակարարվող ռուսական զենքի որակից՝ նշելով, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները: «2017թ. վերջին ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի փակ նիստում Բաքուն բարձրացրել է այդ հարցը և հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները՝ կապված Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումների հետ», նշվում էր հրապարակման մեջ: Նիստի ժամանակ ադրբեջանական կողմը, նշում է պարբերականը, դժգոհություն է հայտնել Տ-90Ս, ԲՄՊ-3, ԲՏՌ-82, «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգի, «Սմերչ» ՀԿՀՀ-ի, «Թոփ-Մ2» ԶՀՀ-ի և այլ տեսակի ռուսական սպառազինությունների որակից: «Մատակարարված տեխնիկան չի համապատասխանում պայմանագրով սահմանված տեխնիկական կոմպլեկտացիային, բացակայում է տեխնիկական փաստաթղթերը, սպառազինության որոշ նմուշներ շարքից դուրս են եկել արտադրական դեֆեկտի պատճառով, բացի այդ բացակայում են ընթացիկ վերանորոգման համար պահեստամասերը»,- պատճառաբանել է ադրբեջանական կողմը, նշելով, որ «Սմերչ» ՀԿՀՀ-ները կրակելիս չեն պայթում: Նրանք նաև ընդգծել էին, որ ԲՏՌ-82Ա-ի համար նախատեսված զինամթերքը չի հասնում նշանակետին, իսկ Մի-35 ուղղաթիռների մոտ այնպիսի խնդիրներ են առաջանում, որոնք թույլ չեն տալիս գործի դնել շարժիչը: Ի դեպ, այստեղ հարկ է հիշեցնել, 2016 թ ապրիլյան պատերազմի ընթացքում առաջնագծում լայնածավալ ռազմական բախումների ժամանակ ադրբեջանական կողմը, ըստ Արցախի ՊԲ-ի, «Սմերչ» համակարգերի կիրառման անհաջող փորձ էր կատարել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այդ համակարգերի հրթիռները թեպետ տեղ էին հասել, սակայն չէին պայթել: Մի կողմից ունենք ռուսաստանցի խորհրդարանականների վերջին հայտարարությունները, թե Մոսկվան հետևություններ է կատարել «ապրիլյան պատերազմից» և մեծ ծավալներով զենքի մատակարարումներ չի իրականացնելու Ադրբեջանին, մյուս կողմից Ադրբեջանին՝ կոպիտ ասած՝ «քցելու» տեղեկատվության արտահոսք: Ու հանկարծ, տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Ադրբեջանը խոտանել է ռուսական զենքը: Հարց է առաջ գալիս՝ ով է ճիշտ, ով է սխալ: Ըստ ամենայնի Ադրբեջանն իսկապես դժգոհել է ռուսական զենքի որակից, բայց չի ենթադրել, որ Մոսկվան այդ տեղեկատվության արտահոսք էլ կկազմակերպի՝ ստիպելով Բաքվին հերքել տեղեկատվությունն, ավելի ճիշտ՝ արդարանալ, որ այդպիսի բան չկա, ամեն ինչ նորմալ է: Այժմ, Բաքուն անհարմար դրության մեջ է հայտնվել: Ռուսական կողմն, ըստ ամենային տեղեկատվության արտահոսքը կազմակերպեց, ու հիմա պաշտոնական Բաքվին մնում է «հանգստացնել» նախ՝ սեփական հանրությանը, ապա նաև՝ հայկական կողմին, որ ունեցած սպառազինությունը՝ «համապատասխանում է ժամանակակից սպառազինության համակարգի ամենաբարձր պահանջներին»: Թամար Բագրատունի

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am