Նիկոլը չի նեղացնի իշխանությանը, բայց հարմար պահը բաց չի թողնի

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպումն ավարտել է այն հայտարարությամբ, որ ինքն անելու է իր քայլը, եւ քաղաքացիներին էլ կոչ է անում իրենք էլ անեն իրենց քայլերը: Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալով՝ խախտում է 2014-ին իր եւ քաղաքացիների միջեւ կնքված պատկերավոր պայմանավորվածությունը: «Սերժ Սարգսյանը փորձում է դրժել 2014 թվականին քաղաքացիների հետ պայմանագիրը: Նա հայտարարել է, որ այլեւս երբեք չի հավակնելու պետության ղեկավարի կարգավիճակը, իսկ հիմա փորձում է դրժել այդ պայմանը: Հիմնական մարտահրավերն այն է, որ ՀՀ քաղաքացիները կարողանան կազմակերպել եւ Սերժ Սարգսյանին պարտադրել կատարել իր իսկ կատարած պայմանները՝ չդառնալ վարչապետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ինչպես կասեր մեծն ընդդիմադիրը՝ Նիկոլը «զադնի» չի դնում եւ որոշել է գնալ մինչեւ վերջ՝ չնայած չունենալով անգամ Ելք-ի իր մյուս գործընկերների ՝ Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի աջակցությունը, որոնք կարծում են, որ դաշինքը պետք է մնա իր հայտարարած «գծի» մեջ, չկրկնի ընդդիմության անցյալի սխալները, ժողովրդին չտանի պարտության եւ կառուցողական քաղաքականություն վարի։ Որ Հայաստանում ընդդիմադիր դաշտը նախանձելի վիճակում չէ եւ այդ վիճակը խորացել է հատկապես խորհրդարանական վերջին ընտրություններից հետո, գիտակցում են նաեւ ընդդիմադիրները։ Սակայն եթե ոմանք ձեռքերը լվացել եւ ու հանձնվել՝ համարելով, որ այս իշխանությունների դեմ անգամ փողոցային պայքարով է անհնար հաղթել, ապա Նիկոլ Փաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր տեսակին։ Արդարացված է արդյոք Փաշինյանի դիրքորոշումը, կա արդյոք Հայաստանում հեղափոխություն անելու հնարավորություն, հարցի պատասխանը բազմաթիվ տարրերից կարող է ձեւավորվել։ Սակայն նկատի ունենալով Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, դեմոգրաֆիկ խնդիրները, անշուշտ, կան բոլոր նախադրյալները իշխանության դեմ բողոքի զանգված գեներացնելու։ Ի վերջո, Ելք դաշինքին վստահված քվեների հիմնական հասցեատերը հենց Փաշինյանն է, պաշտոնական ցուցանիշով անգամ նա Ելք-ում ամենաշատ քվե ստացած պատգամավորն է, Ելք-ի 120 հազար ձայնի մոտ քսան հազարը անմիջապես տրվել է Փաշինյանին, կասկած չկա, որ շատ շատերը հենց նրա համար են իրենց ընտրությունը կատարել։ Համեմատության համար Արամ Սարգսյանն ընդամենը 500 ձայն է ստացել, հետեւաբար Նիկոլ Փաշինյանը ստացած դժգոհ ձայները պահելու եւ չփոշիացնելու խնդիր ունի, գոնե այն մարդկանց, որոնք վստահել են հենց իրեն։ Այս համատեքստում փողոցը դառնում է Փաշինյանի ընդդիմադիր իմիջը պահելու միակ ճանապարհը։ Միով բանիվ նա չի կիսում «զենքով կա հային փրկություն» Սասնա Ծռերի եւ Հանուն Հայաստան պետության ճակատի քողարկված մոտեցումը, եւ այսօրվա ասուլիսին էլ բազմաթիվ անգամներ շեշտել է, որ դեմ են բռնի գործողություններին։ Եւ եթե ինչ որ իմաստով հագուրդ տանք այն կասկածներին, որ ինքը իշխանության պրոեկտ է, ապա կարող ենք արձանագրել, որ նա բավարարում է նաեւ իշխանության ցանկությունները եւ չի դառնում ռադիկալ ընդդիմություն ու բռնությունը բացառելու հայտարարությամբ, ըստ էությամբ, հանգստացնում է իշխանություններին, նման հայտարարություններ է անում նաեւ մերձիշխանական շրջանակներում։ Սակայն մյուս կողմից դա չի նշանակում, որ ինչ որ պահի փողոցում ունենալով կրիտիկական զանգված՝ նա չի գնա ռեւանշիստական քայլի ՝ մերժելով խաղի բոլոր գրված ու չգրված կանոնները։ Իսկ այս պայքարից նա մեծ հաշվով հաղթած է դուրս գալու, որովհետեւ ամենավատատեսական զարգացումներից հետո նա կարող է հայտարարել, որ ինքը փողոց դուրս եկավ, շանս տվեց ժողովրդին, որպեսզի ժողովուրդն էլ պայքարի իշխանության դեմ, սակայն ժողովուրդը չարեց դա։ Նրան կմեղադրեն իշխանությունը լեգիտիմացնելու մեջ, սակայն ինքն էլ իր հերթին սլաքները կուղղի իրեն չօժանդակող, չմիացող ընդդիմադիրների կողմը։ Անի Սահակյան

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am