Ծառուկյան դաշինքից Կարեն Կարապետյանին ուղարկում են քաղաքական դարբնոց

Նախկին պատգամավոր, խորհրդարանի վերջին ընտրություններին Ծառուկյան դաշինքի կողմից թեկնածու առաջադրած Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը կարծում է, որ մեր իշխանություններն այնքան դեմոկրատ են, որ հանդուրժում են ու կհանդուրժեն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդդիմության բողոքի ակցիաները: Եւ եթե ընդդիմությունը , իսկապես, կարողանա հոծ բազմություն փողոց դուրս բերել, ապա իշխանությունը հաշվի կնստի նրանց պահանջի հետ: Պարոն Հակոբյան, ընդդիմադիրները միասնական ճակատ կազմելու բանակցություններ են վարում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարելու համար: Ինչպես եք ընդունում այդ գործընթացը: -Ես կարծում եմ, որ մեր քաղաքական մեծամասնությունը կայացած մեծամասնություն է եւ տեսեք մենք ինչքան ժողովրդավար պետություն ենք, որ թույլատրում են բոլոր տեսակի բողոքի ակցիաներ, անհամաձայնություններ հայտնել: Որեւէ մեկը չի խանգարում եւ ինչ ակցիա, հանդիպում էլ եղել է, եղել է առանց խոչընդոտի: Այսինքն պարզ է, որ մեր իշխանությունը բռնել է ժողովրդավարության ուղին: -Հետեւաբար ընդդիմություն ճիշտ չի անում, որ պայքարում է այդ ժողովրդավար իշխանության դեմ: -Ես չեմ ասում, որ ճիշտ չեն, ուղղակի ասում եմ, որ քաղաքական մեծամասնությունը չի խանգարում:Ընդհակառակը հարցազրույցներում մենք տեսնում ենք, որ ոգեւորում են, ասում են թող գնան, պայքարեն, թող կարծիքը հայտնեն: -Այո, ժողովրդավարության դրսեւորում է չէ՞, որ Սերժ Սարգսյանը երկրորդ ժամկետից հետո  պետության շահից ելնելով մնալու է  իշխանության ղեկին: -Գիտեք քաղաքականության մեջ ցանկացած խնդիր լուծում է ժողովուրդը, եթե ժողովւրդը համաձայն չէ ու անհամաձայնություն է ցույց տալիս, ես չեմ կարծում որ որեւիցե քաղաքական ուժ կարող է դիմադրել դրան: Եթե ժողովւրդը կանգնի եւ քաղաքական մեծամասնությանը անհամաձայնություն ցույց տա, վստահ եմ նրանք կհրաժարվեն հետագա գործունեությունից: Եթե ժողովուրդը գտնում է, որ կարիք կա պայքարելու, փողոց հաստատ դուրս է գալիս: Ինչ ա, եթե գյուղացին դուրս գա պայքարելու, իր ձեռքից էդ լապատկեն են առնելո՞ւ: Ժողովուրդը Մարտի 1 է տեսել, տարատեսակ ընդդիմադիր ուժեր, հիասթափություն: -Դե, Մարտի 1-ին հարց է իշխանությունն է ժողովրդին արել, թե վարչապետության ձգտող մարդիկ, մասնավորապես, այն մարդիկ, ովքեր իրենց պատկերացնում էին վարչապետի պաշտոնում, ուզում էին դառնալ վարչապետ, որպեսզի իրենց ալան-թալանները ավելի շատ անեին: Կոնկրետ ո՞ւմ մասին եք խոսում: -Այն մարդիկ, ովքեր պատկերացնում էին, որ ՀՀ վարչապետ կարող են լինել, իմ կարծիքով էդ   մարդկանց խառն էլ է եղել, ես անուններ չեմ տա: -Դուք առաջադրվել էիք  Ծառուկյան դաշինքից, կարծում եք դաշինքը պիտի աջակցի՞ Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում, դուք նույնպես մտածում եք, որ Սարգսյանն անփոխարինելի է: -Ես կարծում եմ, որ անփոխարինելի մարդիկ չկան, պարզապես պիտի նայենք, թե տվյալ պահին պետության շահն ինչ է թելադրում, ինչպես այդ մարդը կաշխատի: -Կարեն Կարապետյանը վատ է աշխատո՞ւմ: -Կարեն Կարապետյանը քաղաքական դարբնոց անցած անձնավորություն չի: -Ինչ կապ ունի, դա խանգարո՞ւմ է վարչապետ դառնալ: -Իհարկե, խանգարում է: Երկրի բոլոր բանակցությունների խնդիր կա, որը նոր Սահմանադրությամբ պետք է վարչապետը վարի: Կարեն Կարապետյանը քաղաքական դարբնոցը չի անցել, չի կարող իմ կարծիքով: Ես չեմ կարող ասել Ծառուկյան դաշինքը ինչ որոշում կկայացնի, բայց դա իմ կարծիքն է: Քաղաքական առումով Կարապետյանին ժամանակ է պետք: Բայց չմոռանանք, որ մենք ունենք արտաքին բազում մարտահրավերներ, Ղարաբաղի չլուծված խնդիր եւ այլն: -Այինքն պետության շահից է բխում, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ: -Այո: Ես մի բան ասեմ, շատ վատ է, որ մեր երկրում չեն թողնում, որ երկրորդ, երրորդ ուժերը զարգանան: -Ո՞վ չի թողնում: -Քաղաքական մեծամասնությունը: Իհարկե, վերջերս նախագահն ասաց, որ երիտարսարդներին պետք է տեղ տալ եւ դրանից էլ երեւաց, որ մինչեւ այդ տեղ չեն տվել: Հիմա նախագահը տեսնում է, որ այսպես շարունակել չի կարելի: Պետք է թողնել, որ տարբեր մտածողության երիտասարդներ աճեն, գաղափարական բախումներ լինեն ու ժողովուրդը կարողանա լիդեր ընտրի: -Իսկ մինչ այդ ինչ պետք է անի Ծառուկյան դաշինքը, որը փաստորեն ոչ պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ոչ իշխանություն է դառնում: -Դաշինքն ամեն գնով ցանկանում է կյանքի կոչել իր ծրագրերը,բայց հիմա պիտի սպասել մինչեւ հաջորդ ընտրություններ եւ ժողովրդի ասել, որ մենք ունեինք այս ծրագրերը, բայց չկարողացանք կյանքի կոչել, որովհետեւ մեծամասնություն չունեինք, իսկ կոալիցիայի մաս էլ չկազմեցինք: Ինչն է խանգարում, որ կոալիցիա կազմեն: -Առաջին հերթին ուժերն իրենց նպատակահարմարությանն են նայում: Հիմա եթե իշխանությունն ասի՝ եկեք, կազմենք, բայց չենք իրականացնի ձեր ծրագիրը, ոնց կգնա? Ծառուկյան դաշինքը կոալիցիա կազմի, իսկ եթե ասեն բոլոր կետերը առաջ տանելու սկզբունք կա, այդտեղ արդեն խոսելու, քննարկելու հարց կգա Անի Սահակյան

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am