Մալիշկա գյուղի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով հարս ու սկեսուր են մահացել, ևս վեցը վիրավորվել

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Վիգեն Սեխլեյանի գործի դատական քննությունը: 30-ամյա Վիգեն Սեխլեյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով՝ նրա մեղքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ մահացել է, մի քանի հոգի, այդ թվում՝ ինքը՝ Վիգեն Սեխլեյանը, մի քանի երեխաներ ու Իրանի քաղաքացիներ ստացել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Ըստ մեղադրանքի՝ բարձրագույն կրթությամբ Վիգեն Սեխլեյանը, հիմնական աշխատանք չունենալով՝ իր անձնական օգտագործման «Նիսան Էլգրանդ» մակնիշի 7 տեղանոց մեքենայով կատարել է մասնավոր ուղևորափոխադրումներ: Առավոտյան ժամը 7-ն անց 30-ին մեքենան վարելով 70-80 կմ/ժ արագությամբ Վիգեն Սեխլեյանը հասել է Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 130,7-րդ կմ հատվածին: Եղեգնաձորից Վայք քաղաքի ուղղությամբ ընթանալիս Վիգեն Սեխլեյանը իր ուղեմասում իր մեքենայի առջևից ընթացող «ֆուռ» տեսակի մի քանի բեռնատար մեքենաների է հասել: Ըստ մեղադրանքի՝ Վիգեն Սեխլեյանը, նախապես չհամոզվելով անվտանգ վազանց կատարելու հնարավորության հարցում, մեքենան դուրս է բերել վազանցի, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս: Այդ ժամանակ նրան հանդիման, հակառակ ուղղությամբ ընթանում էր «Օպել Աստրա» մեքենան: Վիգեն Սեխլեյանի «Նիսանը» խոչընդոտել է «Օպելի» երթևեկությանը, բախվել է այդ մեքենային: Երկու մեքենաներն էլ տեխնիկական հնարավորություն չեն ունեցել բախումը կանխելու համար: Վթարի հետևանքով «Օպելի» ուղևորներ՝ հարս ու սկեսուր Կարինե Պ.-ն ու Արուհի Հ.-ն մահացել են: «Օպելի» վարորդ Արման Օ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, «Օպելի» անչափահաս ուղևորուհին, «Նիսանի» իրանցի ուղևորները ստացել են ծանրության տարբեր աստիճանի, այդ թվում՝ ծանր ու միջին ծանրության վնասվածքներ: Ինքը՝ Վիգեն Սեխլեյանը վթարից հետո ձեռք է բերել հաշմանդամության 2-րդ կարգ… Մանրամասները՝ այստեղ:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am