Ռուսաստանի տնտեսությունն աճ կգրանցի. Պուտին
Ռուսաստանի տնտեսությունն աստիճանաբար կայունանում է և աճ կգրանցի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն: «Մենք կարծում ենք, որ աստիճանաբար կգնանք դեպի կայունացում»,- ասել է Պուտինը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ՌԴ իշխանություններն ընդունել են ծրագրերի մի ամբողջ փաթեթ, այդ թվում՝ և ներմուծվող ապրանքների փոխարինման վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ ՌԴ-ում այժմ նկատվում է ՀՆԱ-ի 3,8 տոկոսով անկում, ինֆլյացիան հասել է 12,7 տոկոսի: «Դա շատ է, բայց միևնույն ժամանակ մեզ մոտ պահպանվում է արտաքին առևտրի դրական բալանս, երկար տարիների ընթացքում առաջին անգամ զգալիորեն աճել է բարձր հավելյալ արժեքով արտադրանքի արտահանման ծավալը»- ասել է ՌԴ նախագահը։
