Աթեշյան․ «Երախտապարտ ենք Թուրքիայի առաջնորդներին և բանակին»

Թուրիքայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ)՝ Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել։Միջոցառումը կազմակերպվել է Ստամբուլի Շիշլի շրջանում բնակվող հայ համայնքիներկայացուցիչների համար։ Ընդունելությանը ներկա են եղել ԱԶԿ-ական հայ պատգամավոր Մարգար Եսայանը, պատգամավոր Ահմեթ Համդի Չամալըն, Բեյօղլու շրջանի ղեկավար Ահմեդ Միսբահ Դեմիրջանը, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրիքայի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն Զեքիյանը, հայ բողոքական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Աղաբաբաօղլուն, Շիշլի շրջանի մուֆթին, հայ համայնքի հասարակական կառույցների և սպորտային ակումբների ներկայացուցիչներ, եկեղեցականներ։ Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ԱԶԿ-ի Շիշլիի շրջանային կառույցի ղեկավար Օմեր Ֆուաթ Գյունդայը։ Նա նշել է, որ դարեր շարունակ այս տարածաշրջանը եղել է տարբեր կրոնների, դավանանքների ու մշակույթների կենտրոն, ինչը հպարտություն է ներշնչել այդ հողերի զավակներին: «Այսօր էլ մենք ենք կարողանում միասին լինել՝ առանց կրոնի, լեզվի, ռասայի և դավանանքի խտրականություն դնելու»։ Ելույթ է ունեցել նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը՝ ընդգծելով, որ կրոնական տոները սիրով, միասնականությամբ և համերաշխությամբ ապրելու կոչ են։ Աթեշյանը երախտագիտության խոսքեր է ասել թուրքական բանակի, Թուրքիայի առաջնորդների հասցեին։ «Այսօր, երբ աշխարհի մի շարք վայրերում արտասուք է հոսում, և մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ այսօր տոն ենք նշում։ Երախտապարտ ենք նրանց և մեր պետության առաջնորդներին»։ Աղբյուրը՝ ermenihaber.am

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am