Ախթալայում հանքարդյունաբերության աղետալի հետեւանքները. Կապար երեխաների օրգանիզմում. ԷկոԼուր

Լոռու մարզի Ախթալայի շրջանի բնակիչները ահազանգում են, որ վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալը. նրանք դա պայմանավորում են շրջակա միջավայրի աղտոտվածությամբ, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Ախթալայի շրջանում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը: Հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած արդյունաբերական թափոնները լցվում են Մեծ Այրում եւ Ճոճկան գյուղերի միջակայքում գտնվող Նահատակի պոչամբար: Բացի այս պոչամբարը «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն այս տարածաշրջանում ունի եւս մի քանի ռեկուլտիվացված պոչամբարներ: Հանքարդյունաբերական այս ենթակառուցվածքներն էլ հենց շրջակա միջավայրի աղտոտման պատճառն են:Հանքարդյունաբերության առաջացրած խնդիրները եւ բնակիչների մտահոգությունները ԷկոԼուրի հետ զրույցում ներկայացրեց Լոռու մարզի «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Մեծ Այրում գյուղի բնակիչ Օլեգ Դուլգարյանը:«Ախթալայի պոչամբարից դեպի Դեբեդ գետ արտահոսքեր միշտ էլ եղել են: Անզեն աչքով էլ երեւում է, ինչպես են հողի շերտից ջրերը դուրս գալիս, հոսում դեպի ստորին հատված:…Երբ բնակիչը հասկանում է, որ իր մթերքը, ջուրը մաքուր չէ, ինքը սկսում է մտահոգվել նաեւ իր առողջության համար»,- ասաց Օլեգ Դուլգարյանը: Նահատակ պոչամբարը ցանկապատված չէ: Պոչամբարի տարածքում արածում են կենդանիները: «Կենդանիներն այդ թույնը իրենց մեջ են տանում, եւ մարդիկ օգտվում են այդ կաթնամթերքից… Մեր համայնքում մենք ունենք լցված մեծ պոչամբար եւ մի կիսավթարային բուժկետ: Այդ բուժկետը միակ առողջապահական հաստատությունն է: Սա աբսուրդի հասնող իրավիճակ է. ունենալ այդպիսի պոչամբար եւ չունենալ նորմալ բուժսպասարկում, որը պետք է ֆինանսավորվեր այդ ընկերության կողմից», - ասաց Օլեգ Դուրգարյանը` շեշտելով, որ պոչամբարի շահագործումը ոչ մի ստանդարտի չի համապատասխանում, եւ խախտվում է մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:Դեռ 2015թ-ին փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքերի միայն դեղձի նմուշների 60-70 տոկոսում կապարի պարունակությունը 2-4 անգամ գերազանցում է թույլատրելի սանիտարական եւ առողջապահական նորմը Նահատակ պոչամբարի շահագործման արդյուքնում: Չնայած կապարի` առողջության համար խիստ վտանգավորությանը, այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ:Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացված հետազոտությունների համաձայն. «Արյան մեջ կապարի միջին պարունակությունը 6.0 մկգ/դլ է, Ախթալայում երեխաների արյան նմուշներում կապարի մակարդակը կազմել է 6.8 մկգ/դլ, Ալավերդիում` 6.4 մկգ/դլ, Երեւանում` 5.1 մկգ/դլ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մետալուրգիական արդյունաբերական համայնքների երեխաները ենթարկվում են կապարի ազդեցությանը»: («Հայաստանի հանքարդյունաբերական եւ մետալուրգիական համայնքներում երեխաների համար ռիսկի գործոնները` պայմանավորված արյան մեջ կապարի մակարդակով, հեղինակներ` Ռուզաննա Գրիգորյան, Վարդուհի Պետրոսյան, Ծովինար Մելքումյան»)«Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը դասակարգում է կապարի միացությունները որպես կարցինոգեններ: Որոշ ուսումնասիրություններում ցույց է տրվածկապարի ազդեցության եւ թոքերի, ստամոքսի, գլխուղեղի, երիկամների, միզապարկի, հաստ աղիքի եւ ուղիղ աղիքի քաղցկեղի միջեւ փոխկապակցվածությունը…Այն մարդիկ, որոնք ապրում են վտանգավոր գոտիների մոտակայքում, կարող են ենթարկվել կապարի ազդեցությանը օդի, խմելու ջրի, սննդի կամ կապարով աղտոտված փոշի շնչելու միջոցով: Նորածինները եւ փոքր երեխաներն առավել զգայուն են փոշի կամ հող շնչելու առումով: Հղի կանայք եւս համարվում են խոցելի զարգացող պտղի վրա ազդեցության առումով»,- նշված է Սիրան Գրբոյանի «Կապարի ցուցանիշները եւ IQ մակարդակը Ալավերդիի, Ախթալայի եւ Երեւանի երեխանների շրջանում» հետազոտական աշխատության մեջ:Շուտով «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն կդադարեցնի Նահատակի պոչամբարի շահագործումը: Ընկերությունը պատրաստվում է Շամլուղի հանքի հանքաքարի արդյունահանումն ավելացնել, իսկ առաջացած թափոնները չորացնել եւ պահեստավորել Շամլուղի բաց հանքի տարածքում, որի պաշարներն արդեն սպառվել են: Նահատակի պոչամբարը պետք է ռեկուլտիվացվի:Հիշեցնենք, որ 2010թ-ին Ախթալայի ԼՀԿ ՓԲԸ-ն ռեկուլտիվացրեց իր կողմից շահագործված Նազիկի պոչամբարը: Իսկ 2012թ-ին պոչամբարի տարածքում 14 տեսակի 700 ծառ տնկվեց: Սական ծառերը չաճեցին: Իսկ պոչամբարի թունավոր պոչերը նորից հայտնվեցին մակերեսեին տեղումների հետեւանքով հողի բարակ շերտի լվացման արդյունքում: Նազիկի պոչամբարի ռեկուլտիվացիան տեսնելով` Օլեգ Դուրգարյանը թերահավատ է, որ Նահատակի պոչամբարը ճիշտ կռեկուլտիվացվի: «Չեմ հավատում, որ պոչամբարն այդքան հեշտ կլինի ռեկուլտիվացնել: Պոչամբարը շատ մեծ է, եւ որակյալ ռեկուլտիվացումը շատ ծախսեր կպահանջի: Ես կարծում եմ, որ պետք է քաղաքացիներով պահանջենք, որպեսզի պոչամբարի հարցը լուծում ստանա, այլ ուղղակի հողի բարակ շերտով չծածկվի»,- ասաց նա:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am