ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանից իր դիվանագետների արտաքսումը (տեսանյութ)

Ամերիկայի ձայն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը արագ արձագանքեց Ռուսաստանից ամերիկացի 60 դիվանագետների արտաքսելու մասին Կրեմլի հայտարարությանը: Ըստ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակի, այս քայլն արդարացված չէ եւ ԱՄՆ-ը այժմ ունի հակադիր քայլով հանդես գալու իրավունք: Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Մոսկվան ‘’կրկնօրինակում է’’ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու 25 այլ երկրներից ռուս դիվանագետներին արտաքսելու քայլը, սակայն Կրեմլի այս պատասխանը, ասել է նա, արդարացված չէ: Հիշեցնենք, որ ռուս դիվանագետներին արտաքսեցին Մեծ Բրիտանիայում ռուս նախկին մի լրտեսի ու նրա դստեր դեմ թունավոր գազով մահափորձ իրականացնելու պատճառով: ‘’Ռուսաստանը չպիտի հանդես գա որպես զոհ: Այս իրադրության մեջ միակ տուժածները ներկայումս հիվանդանոցում են’’, ասել է Նոուերթը: Ռուսաստանից ամերիկացի դիվանագետներին արտաքսելու որոշման մասին հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու ավելացրել, որ պատրաստվում են արտաքսել նաեւ այլ երկրների դիվանագետների. ‘’Այս քայլը պիտի լինի փոխադարձ, եւ հենց այս պահին, երբ մենք այստեղ ենք, ԱՄՆ-ի դեսպան Հանթսմենը գտնվում է մեր նախարարությունում, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նրան տեղեկացնում է մեր հակաքայլերի մասին”: ‘’Ամերիկայի Ձայն’’-ին տված հարցազրույցում դեսպան Ջոն Հանթսմենն ասել է, որ անցյալ տարի Ռուսաստանից ամերիկացի ավելի քան 700 դիվանագետների զանգվածային արտաքսումը մեծապես վնասում է սովորական ռուս քաղաքացիներին, ինչպես նաեւ` երկկողմ հարաբերություններին: ‘’Այդ փաստն իրոք մեծապես կրճատել է հյուպատոսական ծառայություններ մատուցելու մեր կարողությունները: Իսկ սա ամենակարեւոր բնագավառներից մեկն է, մարդկանց միջեւ շփումներ հաստատելու բնագավառը, որը շատ կարեւոր ոլորտ է երկարաժամկետ երկկողմ հարաբերությունների համար’’: Հանթսմենի խոսքերով Միացյալ Նահանգները շարունակում է Ռուսաստանի հետ կարեւոր հարցերում հարաբերությունները պահպանելու շուրջ հետաքրքրությունը, այնպիսի հարցերի, ինչիպիք են Հյուսիսային Կորեան, Սիրիան ու ընդհանրապես Մերձավոր Արեւելքը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am