Էրդողանի ձեռքերը հասան Կոսովո (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն «Վերադարձրե՛ք մեր ուսուցիչներին». Կոսովոյում Ֆեթուլահ Գյուլենի դպրոցների սաները զայրացած են: Նրանց ուսուցիչներից հինգին Թուրքիայի նախագահ Էրդողանի հրամանով Կոսովոյի տարածքից առեւանգել եւ Թուրքիա են տեղափոխել թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները: Քայլ, որն առաջացրել է Կոսովոյի ղեկավարության եւ իրավապաշտպանների բուռն արձագանքը: Կոսովոյի վարչապետ Ռամուջ Հարադինաջը չի թաքցրել զայրույթը. «Սա մեր ինքնիշխան սահմանադրական իրավունքի խախտում է: Ելնելով ստեղծված իրավիճակից, ես աշխատանքից ազատել եմ ներքին գործերի նախարարին եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարին»: Տեղական մամուլի հաղորդմամբ, Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին ուսուցիչներին առեւանգելու գործում աջակցել է հենց Կոսովոյի հատուկ ծառայությունը: Առեւանգված ուսուցիչները Թուրքիայի քաղաքացիներ են, ովքեր դասավանդում էին Կոսովոյում Գյուլենի դպրոցներում: Հիշեցնենք, Ռեջեփ Էրդողանը մեղադրում է այժմ ԱՄՆ-ում բնակվող իր նախկին դաշնակից Գյուլենին Թուրքիայում հեղափոխության փորձի մեջ: Առեւանգված ուսուցիչներից մեկի կինը` Ջասիմ Քարաբինան պատմում է, որ ամուսնուն ձերբակալելու ընթացքում թուրք գործակալներն իր եւ իրենց տղայի նկատմամբ նույնպես բռնություն են կիրառել. «Նրանք կրում էին տեղական ոստիկանների համազգեստ եւ մեր շուրջը գտնվող մարդիկ մեզ չէին օգնում, կարծելով, թե նրանք իրական ոստիկաններ են: Նրանք ինձ ծեծի ենթարկեցին, ահա, ձեռքիս սպին: Սպիեր կան նաեւ տղայիս կրծքին»: Առեւանգվածների փաստաբաններն իրենց կողմից անհանգստություն են հայտնում: Նրանց խոսքով, իրենց պաշտպանյալների առողջությունն ու նույնիսկ կյանքը թուրքական կողմի ձեռքերում վտանգված է: «Մենք մեր պաշտպանյալի մասին որեւէ տեղեկություն չունենք: Իշխանությունները մեզ ոչինչ չեն հայտնում», – փաստաբան Լեութրիմ Սիլայի խոսքով, Թուրքիայում առեւանգված ուսուցիչները խոշտանգումների կենթարկվեն: Ուսուցիչների առեւանգումը քննադատության լայն ալիք է բարձրացրել Կոսովոյում, առավել եւս՝ նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, թե իբր փորձել են իշխանափոխություն կատարել Թուրքիայում, լուրջ փաստեր չի ներկայացնում:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am