Ապրիլյան պատերազմից երկու տարի անց. բացահայտումներ, քաղաքական դասեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարին: Անցած ժամանակը, թերեւս, բավարար էր` կատարվածից դասեր քաղելու եւ հետեւություններ անելու համար: Ապրիլյան պատերազմը, ըստ էության, բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները, որոնք, ի դեպ, հետեւանք էին այդ ոլորտում տարիներ շարունակ կոռուպցիայի: Պատահական չէ, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե անորակ դիզվառելիքի պատճառով «ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում»: Պարզվում է` շատ դեպքերում զինվորներն անհրաժեշտ քանակությամբ փամփուշտ չեն ունեցել եւ վերջին պահին կռվել են բահերով: Սերժ Սարգսյանն էլ ասել էր, թե քառօրյա մարտերում կռվել ենք 80-ականների զենքերով: Եւ սա այն դեպքում, երբ իշխանությունները մինչեւ ապրիլյան պատերազմը հասարակությանը հակառակն են համոզել` տարիներ շարունակ ստելով: Կատարվածից երկու տարի անց կարգի է բերվել միայն սահմանի առաջնագիծը. այն համալրվեց նոր սարքավորումներով, բնականաբար, ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայերի ֆինանսական ահռելի ներդրումների շնորհիվ: Հայաստանը ՌԴ-ից վերցրած վարկային միջոցներով նոր սպառազինություններ ձեռք բերեց: Իսկ ահա պաշտոնյաները, որոնք պատասխանատու են եղել այս իրավիճակի համար, որեւէ քրեական պատասխանատվության չենթարկվեցին, այլ նրանց ընդամենը պաշտոնանկ արեցին: Ապրիլյան պատերազմը նաեւ իր քաղաքական դասերը «տվեց»` ապացուցելով ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am