Ողբերգական դեպք Արմավիրում. «Լեքսուս»-ը մահացու վրաերթի է ենթարկել ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի ազգականին /տեսաշար/

Այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի 50 CG 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան - Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին և առաջ ընթանալով բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 777 LL 10 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կիսաշինության տարածքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված Գ. Հովհաննիսյանը, ով մոտ 20 մետր շպրտվել է, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամսոն Մելիքյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խումբը՝ խմբի պետ Համլետ Ղուկասյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններնն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քր. Օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Գ. Հովհաննսիյանը դեպի Երևան ընթանալիս նկատել է, որ ճանապարհին վթարվել է ВАЗ 2106 մակնիշի 34 NO 177 համարանիշի ավտոմեքենայի հետևի աջ անվահեծանը ու նա իջել է ավտոմեքենայից և փորձել է օգնություն ցուցաբերել 06-ի վարորդ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ 34-ամյա Հովհաննես Սարգսյանին ու այդ ժամանակ Lexus-ը մեծ արագությամբ սլանալով վրաերթի է ենթարկել Գ.Հովհաննիսյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով որոշ ժամանակ անց Վաղարշապատի Ոստիկանություն է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 38-ամյա Վալերի Խաչատրյանը ով հայտնել է, որ Lexus-ը ինքն է վարել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Lexus-ը հաշվառված է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ 37-ամյա Սարիբեկ Կարապետյանի անվամբ: Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածնները նշում էին, որ 06-ի վարորդին օգնության եկած, վրաերթի հետևանքով մահացած Գ. Հովհաննիսյանը Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականն էր: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am