Խնդիրներ Պուտինի ու Ալիևի միջև. ռուսական հրթիռներն էլ չեն պայթում

Երեկվանից ռուսաստանյան մամուլում հետաքրքրական տեղեկություններ են սկսել հրապարակվել Ադրբեջանի դժգոհության առնչությամբ: Բանն այն է, որ Բաքվում դժգոհություն են արտահայտվել՝ կապված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետ: Դեռ 2017 թվականի ավարտին Բաքվում կայացած ռազմատեխնիկական համագործակցության ռուս-ադրբեջանական հանձնաժողովի նիստերի ժամանակ Բաքուն հատուկ ուշադրություն է հատկացրել ռազմական տեխնիկայի մատակարարման առնչությամբ Ռուսաստանի կողմից իր պարտականությունների իրագործմանը, հայտնում է gazetavv.com-ը: Պարզվում է, ադրբեջանական կողմը գոհ չէ այն առումով, որ ըստ պայմանագրի չեն իրագործվում Տ-90Ս, ԲՄՊ-3, ԲՏՌ-82, ՍԱՈՒ «Մստա-ս», ՌՍԶՕ «Սմերչ», ԶՌԿ «Տոռ-Մ2» և այլ ռուսական սպառազինությունների մատակարարման պայմանները: Ինչպես տեղեկացրել են Ադրբեջանի իշխանությունները՝ «Սմերչ» ՌՍԶՕ-ի համար նախատեսված հրթիռները չեն պայթում կրակելու ժամանակ, ԲՏՌ-82Ա-ի գնդացիրների փամփուշտներն ընդհանրապես չեն հասնում թիրախակետերին, իսկ Մի-35 ուղղաթիռներում մշտապես նկատվում են ջերմախողովակների անսարքություններ, որոնք թույլ չեն տալիս միացնել շարժիչը: Ինչպես նաև անսարքություններ կան բեռնախցիկային սարքավորումների մեջ: Նշված խնդրում Մոսկվան խիստ կախվածության մեջ է դնում գնորդին և հնարավորություն է ստանում վերակարգման և վերանորոգման շուրջ նոր, լրացուցիչ պայմանագրերի ստորագրման: Ի դեպ, աղբյուրը հայտնում է, թե նման իրադրություն է ստեղծվել նաև Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում: Ամերիկյան լրագրողներին հաջողվել է պարզել, որ տեխնիկական անսարքությունների պատճառով Հնդկաստանը որոշել է կրճատել Ռուսաստանից ռազմական ինքնաթիռներ գնելու քայլերը: Որոշ տվյալների համաձայն՝ Հնդկաստանի կառավարությունը նույնիսկ ցանկանում է հրաժարվել ռուսական կործանիչներից և սպառազինություն գնել ԱՄՆ-ից: Վերջին շրջանում ռուս քաղաքական գործիչները Երևանում վստահեցնում են, թե Ռուսաստանը վերանայել է Ադրբեջանի հետ զենքի վաճառքի գործարքները՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Օրերս, նույնիսկ Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Երևանում՝ Խորհրդարանում վստահեցրեց, թե Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ Ռուսաստանը դիտարկելու է որպես սպառնալիք հենց իր նկատմամբ: Ըստ ամենայնի, ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, «սև կատու» է անցել Պուտինի ու Ալիևի մեջ: Ու հիմա մի կողմից ռուսական կողմը հրապարակ է նետում է Ռուսաստանից Ադրբեջանի դժգոհության թեման, մյուս կողմից սիրաշահում է Հայաստանին՝ կարծես «փափուկ բարձ» դնելով մեր գլխի տակ, թե Ադրբեջանին այլևս նախկինի պես զենք չի մատակարարվելու: Համենայնդեպս, պարզ է, որ ռուս պատգամավորների հավաստիացումները, թե Մոսկվան վերանայել է զենքի վաճառքի քաղաքականությունը, դեռ ոչինչ չեն նշանակում: Ցանկացած պահի, նման գործարքներ կարող են կնքվել նոր պայմաններով: Խնդիրը մնում է հետևյալը՝ ի՞նչ է իրականում կատարվում է Մոսկվա-Բաքու հարաբերություններում... Ի՞նչ է իրականում կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում իրականում, ինչ խորքային տարաձայնություններ են ի հայտ եկել՝ ցույց կտա ժամանակը: Թամար Բագրատունի

դիտվել է 78 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am