Facebook-ն ուժեղացրել Է պայքարը կեղծ նորությունների դեմ և ստուգում Է դրանց արժանահավատությունը

Facebook սոցիալական ցանցը մի ամբողջ շարք միջոցներ Է ձեռնարկել՝ կեղծ նորություններին հակազդելու համար, օրական միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ Է հեռացնում եւ ԱՄՆ-ի սահմաններից դուրս տարածում Է այդ թվում լուսանկարչական եւ տեսանյութերի արժանահատավության ստուգման մեթոդներ: Անվտանգության ոլորտում ընկերության ձեռնարկած միջոցների մասին մարտի 29-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտնել են Facebook-ի բարձրաստիճան աշխատակիցները: Նրանց ասածները զետեղվել են ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտարարել Է Գայ Ռոզենը, որը Facebook-ում իրականացնում Է անվտանգության ապահովման ջանքերի համակարգումը, հիմնական ջանքերը նպատակամղված են այն բանին, որ ապահովվի «արտասահմանյան միջամտության» հակազդումը, սոցցանցից վերացվեն կեղծ գրանցումները, թափանցիկ դարձվի գովազդային հայտարարությունների զետեղման գործընթացը սոցցանցում եւ կրճատվեն մոգոնված նորությունների տարածման մասշտաբները: «Մենք այժմ հասել ենք այն մակարդակին, որ օրական միլիոնավոր կեղծ օգտահաշիվներ ենք արգելափակում դրանց ստեղծման պահին, նախքան դրանց միջոցով որեւիցե վնաս հասցվելը»,-իր հերթին նշել Է Սամիդ Չաքրաբարթին, որն զբաղվում Է նոր ծրագրային արտադրանքով: Նրա գործընկեր Թեսսա Լայոնսը հայտնել Է արժանահավատության ստուգման միջոցով կեղծ նորությունների դեմ պայքարի ակտիվացման մասին: Այժմ խոսքը վերաբերում Է արդեն ոչ թե առանձին նյութերին, պարզաբանել Է նա, այլ «նրանց նկատմամբ միջոցներ կիրառելուն, ովքեր բազմիցս կեղծ նորություններ են տարածում»: Facebook ընկերության շուրջը սկանդալ Է բորբոքվել Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի կողմից սոցցանցի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների օգտագործման առնչությամբ: Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել Է, որ Լոնդոնում գտնվող Cambridge Analytica ընկերությանը հաջողվել Է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել Է օգտատերերին քաղաքական գովազդի առաքումը՝ ընտրությունների ժամանակ նրանց կամարտահայտման վրա պոտենցիալ կերպով ազդելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն ամենից լավ գիտե, որ ՀԱՊԿ-ը չի եղել Հայաստանի անվտանգության երաշխավոր․ նա խաղում է իր էլեկտորատի չիմացության վրա․ Հակոբ Բադալյան Նավարկությունը Հորմուզի նեղուցով ամբողջովին կառավարվում է բացառապես Իրանի կողմից․ Վարդան Ոսկանյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը». Լիլիթ Գալստյան Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի․ Դավթյան Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ վերջնական հարվածի. Axios Կոչ ենք անում առկա վեճերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ ՀԱՊԿ ԽՎ Թրամփը կոչ է արել Իրանին՝ լրջանալ Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Շևյակովկա գյուղի նկատմամբ ՀԷՑ-ը վերածվել է իշխող կուսակցության նախընտրական շտաբի․ պատգամավոր Բագրատ Սրբազանը ցուցմունք տալու համար պահանջել է ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի և վարչապետի ներկայությունը դատարանում Մերձավոր Արևելքում հակամարտության ազդեցությունը կարող է համադրելի լինել ԿՈՎԻԴ - 19-ի հետևանքների հետ․ Պուտին ԱՄՆ-ն առաջարկել է Դոնբասը զիջել Ռուսաստանին․ Զելենսկի Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԻՀՊԿ ռազմածnվային ուժերի hրամանատարի մաhվան մասին Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ. Ռյուտե Իսրայելից 8 քաղաքացի վերադարձել է Հայաստան Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ ինչ միջադեպ է տեղի ունեցել․ պատմում է ականատեսը Ալեն Սիմոնյանը հայհոյեց քաղաքացուն, ապա հրահանգեց բերման ենթարկել Ազգային միասնության ճեղքումը հավասարապես նաև հոգևոր ճգնաժամ է. համերաշխությունը խաթարված է ոչ միայն մարդկանց, այլև՝ մարդու և ճշմարտության միջև. Հայր Իսահակ ԱՄՆ-ն շուտով կարող է ցամաքային գործողություն սկսել Իրանում. WSJ ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 10 000 թիրախ խոցելու մասին Պարսից ծոցի երկրները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին Նիկո՛լ, չփորձվե՛ս էլ․․․ քո պատճառով 4 պատերազմի միջով ենք անցել․ զոհվածի մայր (video) Պետրոս Ղազարյանի մոտ հեշտ եք նստում, խոսում․․․ եկե՛ք ու այստեղ ասեք ձեր խոսքերը․ Բագրատ Սրբազան (video) Էդ վախկոտ Փաշինյանը մեզ տեսնի, կաթված կստանա, հիմա էլ դրա համար 25 տարի կավելացնեք. Չախալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am