Արցախում ընդունված չէ վուլգար հագուկապը. Արցախի մշակույթի նախարար

Օրերս մեծ աղմուկ հանած ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի շուրջ քննարկումները շարունակվում են: Հայաստանից Արցախ գնացած Ասյան մի քանի օր որպես մատուցողուհի աշխատելուց հետո՝ Ստեփանակերտում ծխախոտը ձեռքին զբոսնելիս է եղել, եւ, մեղմ ասած, հայտնվել ոստիկանության «ուշադրության կենտրոնում»: Ասյա Խաչատրյանի հայտարարություններին ու տեղի ունեցածին տրվում են բազմապիսի գնահատականներ: Այսօր մեզ հետ զրույցում տեղի ունեցածին անդրադարձել է նաեւ Արցախի մշակույթի նախարար Սերգեյ Շահվերդյանը: Սերգեյ Շահվերդյանի կարծիքով՝ Ասյա Խաչատրյանի կողմից նման հայտարարություններն ու դեպքի մասին մեկ ամիս անց բարձրաձայնելը բոլորովին այլ նպատակ է հետապնդում: Արցախի մշակույթի նախարարը կարծում է, որ սա դիտավորությամբ արված քայլ է՝ հանուն նրա, որ «հայաստանցի», «արցախցի» տարբերակում մտցվի: Սերգեյ Շահվերդյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց կատարվածի շուրջ, ասելով. «Արցախն ու Հայաստանը մեկ պետություն են եւ կապ չունի, որ ինչ-ինչ հանգամանքներից դրդված մենք ստիպված առանձին պետություն ենք համարվում, ինչը, սակայն ժամանակավոր բան է: Այսօր մեր միակ եւ գերագույն նպատակն է՝ վերամիավորվել Հայաստանին, եւ պետք չէ ոչ մի ձևով տարանջատել այնտեղի եւ այստեղի հասարակությանը»: Մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում կատարվածից հետո սկսված միջանձնային կռիվներին արցախաբնակների եւ հայաստանաբնակների միջև, Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ ժամանակավոր բան է եւ պետք չէ դրանք լուրջ ընդունել: Ինչ վերաբերում է Ասյա Խաչատրյանի այն բողոքներին, որ Արցախում ոստիկաններն իրեն հայհոյել են, ապտակել եւ ստորացրել՝ պատճառաբանելով աղջկա մազերի գույնն ու կասկածելի արտաքինը, Շահվերդյանն ասաց, որ չի կարող մեկնաբանություն տալ մի բանի մասին, որի իսկությունը չգիտի: «Որևէ ձևով դեռ դա հաստատված չէ, մեզ մոտ սկսել են քննություն իրականացնել, ծառայողական քննությունը, ի վերջո, ինչ-որ եզրակացության կհանգի: Ես չեմ կարող մի հոգու հայտարարությունների հիման վրա մեկնաբանություն տալ»: Ասյա Խաչատրյանին ուղղված Արցախի ոստիկանների այն արտահայտությունը, թե՝ «օրենք կգնաս Հայաստանում կպահանջես», Սերգեյ Շահվերդյանը չմեկնաբանեց: Նախարարն ընդամենը նշեց. «Միայն կարող եմ ասել, որ շատ տխուր եմ, որ հայտարարությունները եւ մթնոլորտն այս ենթադրյալ միջադեպի վերաբերյալ վեր է ածվել հայկական աշխարհի երկու տարբեր մասերի միջև հակասությունների: Եթե տեղի է ունեցել ոստիկանական սխալ մոտեցում, դա կարող էր տեղի ունենալ թե՛ Արցախում, թե՛ Սյունիքում եւ թե՛ մեկ այլ տեղ»: Մեր հարցին՝ համարում եք, որ Արցախում ոստիկանների կողմից սխալ մոտեցում է եղե՞լ, Շահվերդյանը չպատասխանեց՝ ասելով, որ ընդամենը տեսնում է մի անձի հայտարարություն՝ առանց որևէ հիմնավորման. «Ես չեմ կարող ասել՝ եղել է, թե՝ ոչ, իսկ ինչ վերաբերվում է ոստիկաններին, ոստիկան են էլի, ի՞նչ կապ ունի՝ այստեղ, թե՝ այնտեղ»: Սերգեյ Շահվերդյանը վստահեցրեց, որ Ստեփանակերտում բոլորն ազատ շրջելու հնարավորություն ունեն, մարդիկ այստեղ կաշկանդված չեն ինչ-որ սահմանափակումներով եւ հատկապես արտաքին տեսքի սահմանափակումներով, սակայն ընդգծեց, որ Արցախում կան հատուկ պահպանված մշակութային առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնի Արցախ գնացող յուրաքանչյուր ոք: Մանրամասները՝ armtimes.com/

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am