Որտեղից ՀՀ ոստիկանապետի կնոջը տասնյակ հազարավոր դոլարներ. վերջինս ամուսնուց հարուստ է. ՀԺ

Մարտի 28-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր և իր ընտանիքի անդամների նախորդ տարվա եկամուտների եւ գույքի հայտարարագիրը: Դրա համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանի 2017 թ. եկամուտը կազմել է 7,058,916 ՀՀ դրամ: Ամբողջ գումարը գոյացել է «աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից»: Այդուհանդերձ, ոստիկանության պետի դրամական միջոցների չափը չի փոխվել: Այն կազմում է 3,000,000 ՀՀ դրամ և 2000 ԱՄՆ դոլար: Գասպարյանի տիկնոջ՝ Սուսաննայի եկամուտները նախորդ տարում կազմել են 3,327,534 ՀՀ դրամ: Այս գումարը ևս ամբողջությամբ գոյացել է «աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից»: Սուսաննա Գասպարյանի դրամական միջոցների չափը նախորդ տարում անփոփոխ է մնացել՝ 30,000,000 ՀՀ դրամ, 18,000 ԱՄՆ դոլար և 24,000 եվրո: Գասպարյանի  անչափահաս զավակների հայտարարագրի տվյալները, Հանրային ծառայության օրենքի համաձայն,  հրապարակման ենթակա չեն: Ոստիկանության պետի և նրա տիկնոջ ձեռքբերած և օտարած շարժական և անշարժ գույքի, ձեռքբերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների, ինչպես նաև ձեռքբերած և օտարած թանկարժեք գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Վերջին անգամ Վլադիմիր Գասպարյանը ձեռք բերած և օտարած շարժական գույք է հայտարարագրել 2015 թ. փետրվարի 16-ին ներկայացրած՝ ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ եկամուտների հայտարարագրում: Ըստ դրա 2014 թ. հարկային տարում Սուսաննա Գասպարյանը 15 հազար դրամով ձեռք է բերել ИЖ-2715 և 10 միլիոն դրամով օտարել NISSAN PATROL 5.6 մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: armtimes.com

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am