Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Սարգիս Ս.-ն իր վարած Volkswagen մակնիշի 653 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Սարգիս Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Հայփոստ» ՓԲԸ-ի հաշվեկշռում, իսկ Սարգիս Ս.-ն էլ աշխատում է որպես ուղեկցող վարորդ և նշված ավտոմեքենայով Երևանից մի քանի գյուղեր էր տեղափոխում գյուղացիների թոշակները, և ոստիկանությունը ճշտում է՝ ավտոմեքենայում այդ պահին գումար եղել է, թե ոչ։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը