Մենք ոչ մի բան չգիտենք. 9-ամյա դստեր հետ ինքնասպան եղած կնոջ մայրը՝ գործի ընթացքի մասին

Հայկական ժամանակը գրում է. Արդեն մեկ ամիս է անցել Դավթաշենի կամրջից մոր եւ դստեր նետվելու դեպքից, սակայն շատ հարցեր դեռ մնացել են անպատասխան: Թե ինչն է դրդել Գայանե Հարությունյանին դստեր հետ նետվել կամրջից, դեռ հայտնի չէ, մեկ ամիս անց դեռ դեպքի շարժառիթը չի պարզվել: Գայանե Հարությունյանի մայրը՝ տիկին Ալեքսնադրան մեր զրույցում չցանկացավ խոսել գործի քննության ընթացքի մասին: «Մենք դեռ չգիտենք ոչ ընթացքը..., ոչ մի բան»,- այսքանով եզրափակեց իր խոսքը տիկին Ալեքսնադրան՝ միաժամանակ տեղեկացնելով, որ չի ցանկանում զրուցել լրագրողների հետ: Դավթաշենի կամրջից փետրվարի 15-ին դստեր հետ ինքնասպանություն գործած Գայանե Հարությունյանի նկատմամբ նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն։ Փորձագետին հարցեր են առաջադրվել՝ պարզելու դեպքին նախորդած ժամանակահատվածում երիտասարդ կնոջ հոգեբանական վիճակը։ Արդյո՞ք նրա հոգեբանական վիճակը կարող էր նրան դրդել ինքնասպանության, թե՞՝ ոչ, եթե՝ այո, ապա որո՞նք են այդ վիճակի զարգացման պատճառները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել: Նա ասաց, որ քրեական գործի շրջանակում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, քննություն է տարվում պարզելու շարժառիթը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (դիտավորյալ սպանություն) մասով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Մանրամասն՝ armtimes.com-ում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am